Սիրելի և գողտրիկ Ռումինիան սովորեցնում է հանդուրժողականություն

Ծրագրի  ընթացքում  ես  սովորել  եմ  շատ  օգտակար  առանձնահատկություններ, որոնք  ինձ  կօգնեն  այլ  ծրագրերում  և  ամենօրյա  կյանքում: Ամենակարևոր  բանը, որը  ես  սովորել եմ  թիմային  աշխատանքն  է: Սովորել եմ, թե  ինչպես  պետք  է աշխատել խմբի  մեջ, որտեղ  կան  տարբեր  երկրներից  եկած  մարդիկ  և  ընդունել, որ  անհատի ուժն  ու  թուլությունները  միայն  արդյունավետ են  այն  ժամանակ, երբ  միավորվում  են  ինչ-որ  հիանալի  բանի  շուրջ: Եթե  դու  չես  կարողանում  մարդկանց  հետ  լավ  շփվել, ապա  դու, անշուշտ,  պետք  է  սկսես  քո  անհատական  բիզնեսը. աշխարհում յուրաքանչյուր  հաջողակ  կազմակերպություն  կառուցվում  է  թիմային  աշխատանքի  հիման  վրա: Կարծում  եմ, որ  ծրագիրը  բարձրացնում  է  բոլոր  մասնակիցների  ինքնավստահությունը՝ ներառյալ  և  իմը: Այն  աշխատանքները, որոնք  մենք  կատարել  ենք, օգնեցին  մեզ  բացահայտելու  մեր  կարողությունները  և  մեր  թուլությունները, գիտակցելու, որ  նրանք  մեր  բնական  առանձնահատկություններն  են, և  սովորել, թե  ինչպես   պետք  է  նրանց  համապատասխանաբար  զարգացնել: 

Էմմա                                                                                                                                                                                                          

Երբ  ես  ընտրեցի  Ռումինիան, որպես  իմ  Էրազմուս + _ի  նպատակակետ, ես  ցանկացա  փորձել  ինչ-որ  յուրահատուկ  և  երևի   Եվրոպայում  ոչ  այնքան  «ճանաչված»  վայր, որտեղ  իմ  հայրենակիցներից   գրեթե  բոլորը  ցանկանում  են  գնալ: Իհարկե, ես չգիտեի, թե  ինչ  է  ինձ  սպասվում… բայց  հիմա  ես  պետք  է  ասեմ, որ  այն  ամբողջ  ժամանակը, որը  ես  անցկացրել  եմ  Ռումինիայում, անկասկած, իմ կյանքի  ամենալավ  ժամանակն  է  եղել: Այն  իմ  կյանքի  ամենալավ  փորձությունն  է   եղել: Ռումինիան սիրելի  և  հարմարավետ  երկիր  է՝ բարձրացող  ամրոցով և  քաղաքի  կենտրոնով  հոսող  գետով: Սուչավան  հիանալի  քաղաք  է՝  շնչող  լանդշաֆտներով: Գուրա  Հումորուլուիում  անցկացրած  իմ  ժամանակը  փոխեց    տեսակետս՝  կյանքի  տարբեր  իրավիճակներում, ընդլայնվեց  նաև  իմ  մտահորիզոնը: Ես  գիտակցեցի, որ  այս  աշխարհը  ավելի  մեծ  է, քան  այն  մեկը, որը  ես  փորձում  էի  հասկանալ  նախքան  Էրազմուսին  միանալը:  Ամենից  կարևորը  այն  էր, որ  ես  հայտնաբերեցի  ինքս  ինձ, հատկապես  շնորհակալություն  եմ  հայտնում  այն  մարդկանց, ում  հանդիպել  եմ  և  երբեք  չեմ  մոռանա: Արդյունքում,  իմ  դասընթացը   շատ  հետաքրքիր  ձևով  անցկացվեց, և  ես  կատարելագործեցի  իմ  անգլերենը: Այս փորձությունը  ամենանշանակալիցներից  մեկն  էր: Շահեցի  իսկապես  հիանալի  գիտելիք, որը    կպահեմ  իմ  գլխում  և  կփորձեմ  օգտագործել  ապագայում: Շատ  կարևոր  է  մտահորիզոնը  բաց  նայել  երկրներին  և  պահել  մտքում  այն, որ  դու  մենակ  չես: Այն  ձևով  և  մշակույթով, որոնցով  դու  ապրում ես, չեն  կարող  նույնը  լինել, ինպես  մնացածինը: Աշխարհը  դառնում  է  ավելի  ու  ավելի  զարգացած, և  երկրները  կարողանում  են  իրենց  ճիշտ  դրսևորել  այն  իրավիճակներում, որտեղ  առկա  են  տարբեր  ազգություններ: Դու  կարող  ես  կարդալ  տարբեր  երկրների  մասին ամեն  ինչ՝ նրանց  քաղաքական  կամ  սոցիալական  խնդիրների  մասին, բայց  իմանալ  այս մարդկանց  և  լսել  նրանց  անհատական  պատմությունները  ավելի  պատկերավոր  կլինի, քան  ուղղակի  ինֆորմացիա: Այսպիսով, ես  մտածում  եմ, որ  արտասահմանում  ձեռք  բերած  փորձությունը  կարող  է բացել  քո  միտքը: Անձնակազմը  շատ   օգնող, ընկերական  և  քաղաքավարի  էր: Ես ցանկանում  եմ շնորհակալություն  հայտնել  ԵՄ ֆինանսավորմանը, որի  միջոցով  ես  կարողացա  կատարել  այս  անմոռանալի  շրջագայությունը  և  ես  հույս  ունեմ, որ  շուտով   կմասկակցեմ  մեկ  այլ  ծրագրի  ևս:

Մերի

Կրթություն, վերապատրաստում, երիտասարդական  աշխատանք՝ սրանք  բանալիներ  են  առանցքային  և  սոցիալ-տնտեսական  փոփոխությունները  կարգավորելու, ընդհանուր  եվրոպական  աշխատանքների  նպաստման, միջմշակութային  փոխըմբռնման  համար: Վերապատրաստումը  նպաստեց  եվրոպական  ցանցի  ստեղծմանն  ու  զարգացմանը՝  ապահովելով  հնարավորություն  ընկերության  համար, և  թե  մարդիկ տարբեր  ոլորտներում  ինչպես  են  վերաբերվում  հանդուրժողականությանն  ու խտրականությանը: Ծրագրի  ընթացքում  ես  սովորեցի, թե  ինչպես  պետք  է  աշխատել  տարբեր  երկրներից  եկած  մարդկանց  հետ: Ես  սովորեցի  շատ  արդյունավետ  մեթոդներ, թե  ինչպես  կարելի  է  նպաստել  մարդկանց վրա, որպեսզի  նրանք  էլ  կարողանան  ներգրավվել:  Ես նաև  զարգացրի  ոչ  ֆորմալ   սովորելու  հմտություններ  և  կարողություններ: Եվ  այսօր  ես  կարող  եմ  ինքս  ինձ  օգնել  ամենօրյա  կյանքում  և  այլ  տարբեր  ծրագրերում:

Մխիթար 

Անցյալ  ամիս  ես  կարողացա  ընդգրկվել  իմ  առաջին   Էրազմուս + _ ի  փորձությանը: Այս  հնարավորությունը   տեղի  է ունեցել  Ռումինիայի՝  Սուչավա  քաղաքում, հոկտեմբերի  18-ից  մինչև  25-ը: Ծրագրի  թեման  հանդուրժողականությունն   էր: Ես  շատ  տարբեր  իրավաբանների  և  կազմակերպությունների  հետ  քննարկեցի  խտրականություն  թեման  և՛  համալսարանում, և՛  իմ  աշխատավայրում: Տարիներ  շարունակ  շեշտում  էի  հանդուրժողականության  կարևորությունները, բայց  Ռումինիայում  տեղի  ունեցած  դասընթացը  բացեց  իմ  աչքերը: Նախևառաջ, ես  պետք  է  իմ  ընթերցողին  տեղեկացնեմ, որ վերապատրաստումը  սովորական  դասի  պես  չէր՝ ուսուցիչներով, ովքեր  դաս  են  վարում, իսկ  ուսանողներն  էլ ժամանակառժամանակ լսում  կամ  քննարկմանն  են  մասնակցում: Մենք  գիտելիքը  շահեցինք  ինքնակենսագրականի  մեթոդով: Դա  նշանակում  է, որ դասընթացի  նյութը  կապված  էր  մասնակիցների  մտքի  և  փորձի  հետ: Առաջին  հայցքից, ես  մտածում  էի, որ  այս  մեթոդը  արդյունավետ  չի  լինի,  և  ես  ավելորդ  ժամանակ  եմ  վատնում: Բայց  հիմա, երբ  ես  ետ  եմ   նայում, տեսնում  եմ, որ  ծրագրի  ավարտից  հետո  ահռելի փոփոխություն  եմ  նկատում:Շնորհիվ  ինքնակենսագրականի  մեթոդի,  ես  հասկացա, որ  « մենք բոլորս  էլ  այնտեղ  ենք  եղել » խտրականությունը  բոլորիս  համար  էլ  արդյունավետ  է  եղել,  և  մենք  բոլորս  էլ  որոշ  չափով  անհանդուրժողականության  զոհեր  ենք  եղել: Մասնակիցները   պատմեցին  իրենց  պատմությունները  անհանդուրժողականության  մասին: Նրանց  նկատմամբ  խտրական  վերաբերմունք  է  առաջացել իրենց  տեսակի, տեսքի, մաշկի, մտքի, տեսակետի, կյանքի  ոճի  պատճառով և  այլն: Ես  նույնպես  կիսվեցի  իմ  անհանդուժողական պատմվածքով. ես  ծիծաղի  առարկա  էի  դառնում  դպրոցում՝ իմ  քթի  վրա գտնվող  որոշ  բծերի  պատճառով: Իմացանք, որ   կարող ենք  ստեղծագործության  միջոցով  ցույց  տալ  անհանդուրժողականության  խնդիրը: Ամեն  օր  մեզ  հանձնարարում  էին  կատարել  արվեստի  վարժություններ: Այն  կարող  էր  կա՛մ  կատարում , կա՛մ  նկարչություն\գեղանկարչություն  լինել: Օրինակ,  մենք  ունեցել  ենք  մեկ  դասընթաց, որի  ընթացում  բաժանվել  ենք  խմբերի, որպեսզի  նկարենք  ուրախ  մարդ՝  լի  երազանքներով, նպատակներով  և  զգացմունքներվ: Ապա,  մենք   ցույց   տվեցինք  մեր նախագծերը և  շատ անպասելի կերպով  գլխավոր դասընթացավար՝ Անկան,  վնասեց  մեր  աշխատանքները՝ մեր  մարդկանց: Այնուհետև  նա  խնդրեց  վերականգնել  մեր  աշխատանքները: Եվ մենք  արեցինք  դա: Վարժությունը  ուներ  շատ  հատուկ  խորհուրդ: Մենք  իրականում  հասկացանք, թե  ինչպիսին  է  խտրականացված  զգալը: Մենք  զգացինք   հուսահատված, հիասթափված  և  կոտրված: Մեր  թևերը  կտրված  զգացինք  և  պահ  էր  լինում, որ  չէինք  ուզում վերականգնել  մեր  նկարները, որոնք  որ  մենք  էինք  պատրաստել. առաջ  շարժվելու  ցանկությունից  զուրկ, դու  քեզ  զգում  ես  կոտրված  և  խտրականացված: Բայց, երբ  նկարները  վերականգնեցինք, տեսանք, որ,  երբ  մենք  առաջ  ենք  շարժվում  մեր  հուսահատությունը  փոխվում  է  ուժի, քան  առաջ  էր: Ծրագրի  ավարտից  հետո  ես  զգացի,  որ  պետք  է  պայքարեմ  խտրականության  դեմ, քան  երբևէ: Խտրականությունը  նման  է  քաղցկեղի: Այն  կարող  է  տարածվել, եթե  ժամանակին  բուժում  չտրվի  և   շրջակայքում  առկա  առողջ  բջիջները  կվնասվեն:  Մենք  պետք  է  հիշենք, որ  ոչ  ոք  խտրակնությունից ապահովվագրված  չէ:  Եթե  դու  այսօր  ոտքի  կանգնես  ուրիշների  համար, ապագայում դու  ոտքի  կկանգնես  քո  իրավունքների, երազանքների,նպատակների  համար:

Մեգի

Վերադառնալով  Հայաստան՝  մասնակիցները  որոշեցին Երևանում իրականացել  հանդուրժողանակության  թեմայով  իրազեկում՝ օգտագործելով  Ռումինիայում ստացած  գիտելիքները  և   փորձառությունները: Նրանք  անծանոթ  մարդկանց  հետ  զրուցեցին  խտրականության  մասին՝  տալով  թեմային  վերաբերվող  թռուցիկներ՝ փորձելով  կատարել  տեղաշարժ: Նաև տրվեցին  քաղցրավենիքներ, որպես  պարգև: