Էկոկենսակերպի առցանց 5-շաբաթյա կուրս

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան ապրի ավելի առողջ և ավելի անվտանգ շրջակա միջավայրում և ինքն էլ դառնա այդ միջավայրի ստեղծողն ու մասնիկը, ապա մեր ծրագիրը հենց Ձեր երեխայի համար է:

Մենք վստահ ենք, որ մաքուր շրջակա միջավայր ունենալուն նպստում են մանկուց սերմանած գիտելիքները, ուստի առաջարկում ենք 5-հինգշաբաթյա առցանց անվճար կուրս 7-12 տարեկան երեխաների համար, որի արդյունքում նրանք`

✅կծանոթանան բնության մեջ գտնվող ամենատարբեր երևույթների հետ

✅ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն գործնական հետաքրքիր աշխատանքների միջոցով

✅կզարգացնեն իրենց տրամաբանական մտածողությունը խաղ-գլուխկոտրուկների և վիկտորինաների միջոցով

✅կամրապնդեն թիմում աշխատելու և համագործակցելու իրենց հմտությունները

👩‍🎓👨‍🎓Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, կլինեն նաև անակնկալներ:

🌍👼🌱Դե ինչ, միացիր մեր էկո-թիմին սիրելի փոքրիկ, կիսվիր քո գաղափարներով, մենք միասին կխնամենք և ավելի մաքուր կդարձնենք մեր շրջակա միջավայրը:

Հանդիպում էնք շաբաթը մեկ անգամ, առցանց հանդիպման տևողությունը 45 րոպե է/ Գրանցումն ուժի մեջ է մինչև ապրիլի 20-ը: 📆Ծրագրի մեկնարկը ապրիլի 27-ին

Գրանցման համար լրացրեք ստորև ներկայացված ձևը:

Մանրամասների համար 📲098021011