Վստահ ենք, որ շատերդ մասնակցել եք որևէ հարցազրույցի կամ պատրաստվում եք մասնակցել: Իսկ երբևէ Ձեզ հետաքրքրե՞լ է հարցազրույցի մասնակցած անձանց հաջողության պատմությունները: Վստահ եմ՝ այո: Այդ իսկ պատճառով DNA-ը որոշեց պատրաստել այս նյութը, որտեղ 5 պարզ քայլերի միջոցով կծանոթանաք իմ հաջողության պատմությանը:
Ես , ունենալով հասարակական մեծ ակտիվություն, հերթական անգամ որոշեցի դիմել մի դասընթացի, որն մասին երկար երազել եմ։
Քայլ 1.Գրագետ CV-ի կազմում
Թվում է, թե CV կազմելը այնքան էլ բարդ գործ չէ: Սակայն, սա առաջին և ամենակարևոր քայլերից մեկն է՝ հասնելու երազած բարձունքին: Գրագետ CV կազմելու համար կա մի քանի կանոն․ սկզբում գրում ենք անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, այնուհետև կրթությունը, իսկ կամավորական աշխատանքների, տարբեր դասընթացների մասնակցությունը դասավորում նվազման կարգով՝ սկզբում նշելով ամենավերջին փորձառությունը:
Չենք մոռանում նաև հստակ նշել այն լեզվական և տեխնիկական հմտությունները, որոնց տիրապետում ենք: Կարծես թե վերջ:
Սակայն իմ դեպքում կարևոր էր նաև կարճ հայտի լրացումը, որի մեջ պետք է շարադրեի իմ մասնակցության դրդապատճառների ու մոտիվացիայի մասին: Հստակ փաստերով շարադրելուց և իմ CV-ին կցելուց հետո գոհ
ժպտացի և անցա առաջ:
Քայլ 2. Պատրաստված գնալ հարցազրույցի
Ի՞նչ է սպասվում մեզ հարցազրույցի ժամանակ:Վստահ եմ, որ ոչ-ոք չի կարող գուշակել, սակայն կան մի քանի պարզ հնարքներ, որոնց տիրապետելով կարող եք հաղթանակած դուրս գալ: Հնարքներից ամենակարևորներից է հստակ հասկանալ՝ ուր ենք գնում և ինչի համար: Դե իսկ ես, արդեն ունենալով այս հարցերի պատասխանները, գնացի սպասված հարցազրույցի:
Քայլ 3.Գերմանական ճշտապահություն
Անպայման պետք է պահպանել գերմանական ճշտապահություն ցանկացած հարցազրույցի գնալիս, քանի որ այս քայլով ձևավորվում է մեր մասին առաջին տպավորությունը,որը շատ կարևոր դեր ունի որոշման կայացման ժամանակ:
Քայլ 4.Ինքանկառավարում
Շատ կարոևոր է հարցազրույցին գնալ այնքան պատրաստված, որ հարցազրուցավարները չկարողանան Ձեզ խուճապի ենթարկել, և դուք կորցնեք Ձեր ինքնակառավարումը: Իսկ ես երջանիկ ու վստահ գնացի հարցազրույցի, բայց դուրս եկա շոկի ենթարկված, քանի որ նման բան երբեք ինձ հետ տեղի չէր ունեցել․ ուղղակի հարցերի տեղատարափ էր:
Քայլ 5.Կատարվածը վերլուծել միայն հետադարձ կապից հետ
Հարցազրույցի արդյունքները վերլուծեք միայն պատասխան ստանալուց հետո, քանի որ նախապես եզրակացույթուններ անելը անիմաստ է, ինչպես արեցի ես և անակնկալի գալով տեղեկացա ընտրվելու մասին:
Ամբողջացնելով իմ հաջողության պատմությունը կցանկանայի ասել հետևյալ՝ երբեք մի՛ հանձնվեք, և մի՛ վախեցեք այս փուլերն անցելուց, քանի որ ցանկալի աշխատանքի կամ դասընթացի ընդունվելը գերագույն հպարտություն է և հաղթանակ:
Հեղինակ՝ Անի Խաչատրյան