21-րդ դարի բանական մարդը պետք է կարողանա տիրապետել մի շարք հմտություների, որոնք պարզապես անհրաժեշտ են անձնային աճի և ցանկալի դիրքի հասնելու համար: Սակայն, որո՞նք են դրանք և ինչպե՞ս ձեռք բերել:
Այս հարցերի պատասխանն արի փնտրելու DNA-ի հերթական ուսոցողական նյութում:
1.Որո՞նք են այդ հմտությունները
Հմտություններն անմիջական կապ ունեն մարդու կրթության և մասնագիտական ոլորտի հետ։ 21- դարում առհասարակ պետք է տիրապետել մի քանի հմտությունների՝
- ժամանակի կառավարման,
- ստեղծագործական,
- թիմային աշխատանքի,
- վերլուծական,
- հուզական բանականության(EQ)
Զարմանալի թող չթվա, բայց ինձ մոտ առաջին հերթին զարգացած է պրոակտիվությունը, ինչի արդյունքում ես կարողանում եմ զարգացնել մնացյալ հմտությունները, իսկ թե ինչպես, ապա շարունակեք կարդալ:
2.Ինչպե՞ս ձեռք բերել
Վերը նշված հմտությունների ձեռք բերման համար առաջին հերթին առաջարկվում է երկարաժամկետ կամավորական աշխատանքներ կատարել: Ինչու՞ երկարաժամկետ, քանի որ դրա արդյունքում դուք կկարողանաք զարգացնել
միաժամանակ մի քանի հմտություն և դրանք կդառնան սովորություն:
Բայց այս կոնտեքստում շատ կարևոր է տարբերակել տեղական և միջազգային կամավորական աշխատանքները: Եթե Դուք սկսնակ կամավոր եք, ցանկալի է սկսել տեղական կամավորական աշխատանքներից․ մի փոքր ծանոթանալ դրա
նրբություններին, այնուհետև դիմել միջազգային ծրագրերի: Տեղական ծրագրերին մասնակցելով՝ դուք հնարավորություն եք ունենում հասկանալ, թե ինչ է կամավորությունը, ինչպես է այն իրականացվում, որոնք են կամավորների և ՀԿ-ների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես պետք է հանդես գալ տարբեր միջավայրերում, ինչպես արձագանքել տարբեր իրավիճակներում և այլն: Միջազգային կամավորության դեպքում կան առաջնային մի շարք խնդիրներ՝ լեզվական, սոցիումին ադապտացվելու, ծանոթանալու տվյալ երկրի կանոնակարգին, մշակույթին և այլն:
Տեղական և միջազգային կամավորական աշխատանքներ գտնելը վստահ եմ, որ դժվար գործ չէ, եթե ունես հետաքրքրություն և փնտրող ես: Պակաս կարևոր չէ նաև կրթական դասընթացների մասնակցությունը, որը ևս մեծ խթան է հմտությունների զարգացման համար: Օրինակ՝ DNA հասարակական կազմակերպությունը այդպիսի հարթակներից մեկն է, որի շրջանականերում արդեն 500 երիտասարդներ կամավորություն են կատարել 25 եվրոպական երկրներում:
Եվ վերջում կցանկանամ հավաստել, որ ցանկացած կամավորական աշխատանքների և դասընթացների մասնակցությունը միայն կունենա դրական ազդեցություն և այս հմտություններին տիրապետելուն հատկացված ժամանակի արդյունքում Դուք կդառնաք այն հաջողակներից, ում մի օր կխնդրեն կիսվել իրենց հաջողության պատմությամբ:
Հեղինակ՝ Անի Խաչատրյան