Դասարան՝ տան պատերից ներս

43-ամյա Արուսիկը վաղ առավոտյան արթնանում, ընտանիքի համար նախաճաշ է պատրաստում ու սկսում սովորականի պես պատրաստություն տեսնել։ Շպարվելն ու գեղեցիկ հագուստ կրելը պարտադիր է՝ նույնիսկ եթե իրեն էկրանից այն կողմ են տեսնելու։ Արուսիկը մեկն է Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներից, որոնք այս օրերին հեռավար ուսուցում են իրականացնում, քանի որ բոլոր դպրոցները փակ են, իսկ երեխաները, կարանտինի պատճառով, ողջ […]