Մալքոլմ Փենը «Ֆյուչր Հորայզնս»-ի՝ համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության առաջատար վերլուծական ընկերության հիմնադիրն է, նախագահը և գործադիր տնօրենը:  Հիմնադրվելով 1989 թ. ապրիլին, պրն. Փենի բիզնես փորձը ներառում է կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի արդյունաբերության բոլոր ասպեկտները, ներառյալ նոր բիզնես զարգացումը, արտադրությունը և դիզայնը:

Մինչ «Ֆյուչր Հորայզնս»–ի հիմնադրումը , պրն. Փենը եղել է «European Operations for Dataquest»-ի փոխնախագահը և տնօրենը՝պատասխանատու բոլոր եվրոպական գործողությունների կազմակերպան և իրականացման համար:  Նախկինում նա եղել է «ITT Europe Telecommunications»-ի (այժմ՝ Alcatel-ի) բաղադրիչների ճարտարագիտության մենեջեր «ITT Semiconductors»-ի (այժմ՝ Microns and General Signal) գործադիր տնօրենը, որը պատասխանատու էր Մեծ Բրիտանիայում տեղակայված մասնաճյուղի կիսահաղորչային գործառույթների և համաշխարհային DRAM բիզնես խմբի համար:

Պրն. Փենը սովորել է էլեկտրոնիկայի ինժեներություն Լոնդոնի Սաութբանկ համալսարանում, միևնույն ժամանակ աշխատել է քոլեջում` որպես պրոֆեսիոնալ երաժիշտ:

Լինելով 1994թ.-ի Եվրոպական հանձնաժողովի հովանավորած «Conu Panel»-ի արդյունաբերության բարձրաստիճան ղեկավար անդամներից մեկը՝ «Ֆյուչր Հորայզնս»-ը պատասխանատու էր  «Եվրոպական միկրոէլեկտրոնիկայի վահանակի զեկույց»-ի հրապարակման համար, որն օգտագործվում էր Եվրոպայում ԵՄ միկրոէլեկտրոնիկայի աջակցության ռազմավարության ձևավորման համար:

Վերջերս նա հեղինակել է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը՝ «Միաձուլումներ և ձեռքբերումներ կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում» թեմայով, որը բացահայտել է կիսահաղորդչային արդյունաբերության M&A-ի ընթացիկ ալիքի շարժիչ գործոնները և հնարավորությունների սցենարները:

Նա նաև եղել է եվրահանձնաժողովի «450մմ կիսահաղորդիչների նախատիպերի ստեղծման և Եվրոպայում կիսահաղորդիչների արտադրությունը պահպանելու առավելություններն ու միջոցառումները» թեմայով զեկույցի համահեղինակը, ինչպես նաև եղել է անկախ խորհրդատու հանձնաժողովի փոխնախագահ կաբինետում և «DG InfoSoc»-ում, որը մշակում է միկրո- և նանոէլեկտրոնիկայի բաղադրիչների և համակարգերի եվրոպական ռազմավարությունը:

Պրն. Փենը էքստենսիվորեն աշխատել է Եվրոպայում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում, նախկին ԽՍՀՄ-ում, Ճապոնիայում, Կորեայում և Իսրայելում: Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում սկսած 2011 թվականից՝ օգնելով և աջակցելով Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային զարգացմանը, ինչպես նաև եղել է 2021թ. «Կանանց հիմնադրամ Հայաստանում» մրցույթի հովանավոր: