Բացի Էֆելյան ու Պիզայի աշտարակներից, Բիգ Բենից ու Վատիկանից՝ Եվրոպայում է գտնվում նաև աշխարհի լավագույն համալսարանների ցանկի մոտ 40%-ը։ Այլ կերպ ասած՝ աշխարհի 1500 առաջատար համալսարաններից 40-ը հին մայրցամաքում են։
DNA թիմն առանձնացրել է 3 համալսարան, որոնք Եվրոպայի լավագույնների ցանկում են, բայց ոչ Օքսֆորդն են, ոչ էլ Սորբոնը։
Բարսելոնայի համալսարան․ Իսպանիա
«Ազատությունն ամեն ինչ լույսով է լվանում» կարգախոսն ունեցող համալսարանը հիմնադրվել է 1450 թվականին։ Այն Իսպանիայի լավագույն բուհն է համարվում, իսկ միջազգային ասպարեզում՝ լավագույններից մեկը։ Համալսարանն ունի 18 ֆակուլտետ՝ ճշգրիտ և հումանիտար գիտությունների ուղղվածությամբ ու 2 մլն կտոր գիրք՝ բոլոր ուսանողների համար։
Բոլոնիայի համալսարան, Իտալիա
Աշխարհի ամենահին ու առաջին համալսարաններից մեկն է, կառուցվել է 1088 թվականին։
Այնտեղ սովորել են Ալեքսանդր VI պապը, Դանթե Ալիգիերին, Ալբրեխտ Դյուրերը, Միքելանջելո Անտոնիոնին, Ումբերտո Էկոն, Էնցո Ֆերարին ու նույնիսկ Ջորջիո Արմանին։ Մինչև համալսարանը լինելն այստեղ եղել է ազատ արվեստների դպրոց, որտեղ 10-ից 11-րդ դարերում աշակերտներն սովորել են հռետորություն և հռոմեական իրավունք: Համալսարանը կազմված է 33 մասնաշենքերից: Դրանք գրավում են իրենց ճարտարապետությամբ, ի դեպ, որոնց պատերից ներս գործում է երկու հեկտար մակերեսով բուսաբանական այգի: Համալսարանի ներսում գործում է նաև 3 առանձին թանգարաններ՝ պատմության, բնագիտության, քիմիայի և ֆիզիկայի: Մեծ ուշադրության է արժանի նաև համալսարանի մասնաշենքերից մեկը՝ Collegio di Spagna-ն, որը գրավում է գոթիկայի և վերածննդի էլեմենտներով վարդագույն ճարտարապետական տեսքով: Այս համալսարանը պատասխանատու է նաև Բոլոնյան գործընթացի համար, ինչի նպատակը Եվրոպայի բուհերի միջև համագործակցության և կրթության հասանելիության ապահովումն է։
Գրենոբլի համալսարան, Ֆրանսիա
Գրենբոլի համալսարանը, որը վերանվանվել է Ժոզեֆ Ֆուրիեի համալսարան, կառուցվել է 1339 թվականին։ Այնտեղ սովորում է մոտ 45,000 ուանող, յուրաքանչյուր տարի համալսարանի 11 ֆակուլտետը մոտ 16,000 մասնագետներ են ավարտում՝ այդ թվում նաև օտարերկրացիներ: Համալսարանի տարածքը ներառում է 175 հեկտար մակերես։