Այսօր ինտերնետով առևտուրը դարձել է գնումներ կատարելու հեշտ, հասանելի և արագ միջոց: Այն ունի մի շարք առավելություններ, քանի որ հնարավորություն է տալիս ժամանակ խնայել և համեմատել գները: Աշխարհում բնակչության 30-40%-ը 24 ժամ/ 7 օր անընդմեջ կատարում է օնլայն գնումներ, այդ իսկ պատճառով շատ շատերին դուր է գալիս այդ ամենը: Դուք տանն եք կամ աշխատանքի վայրում և մտածում եք, թէ ինչպես գնել նվերներ՝ խնայելով ժամանակը․ այդ ժամանակ օգնության են հասնում օնլայն գնումները: Այսօր մեքենաների շատ լինելու պատճառով մարդիք չեն կարողանում իրենց սուղ և թանկագին ժամանակից հատկացնել անգամ սննդի գնումների վրա, իսկ օնլայն գնման և առաքման ժամանակ չենք ունենում ո՛չ նյարդայն խնդիրներ և ո՛չ էլ մտածում ենք, թե ոնց անել, որպեսզի հասցնենք օրվա նախատեսված գործողությունները:
Այսօր յուրաքանչյուր երկրի ներսում կա սայթ, որը հնարաորություն է տալիս օնլայն տարբերակով ամեն անհրաժեշտ բանը գտնել : Օնլայն գնումների ժամանակ հնարավորություն է ընձեռնվում նաև ժամանակին տեսնել, թէ ինչ զեղչեր կան խանութներում և օգտվել դրանցից: Այնպես չէ, որ այս ամենը նոր է, բայց նոր կորանավիրուսը պատճառ հանդիսացավ և հնարավորություն տվեց մարդկանց մտածել և օգտագործել օնլայն գնումների տարբերակը: Մեր երկրում մարդիք դժվար են համակերպվում այդ ամենին, քանի որ շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչ է դա իրենից ներկայացնում, և դա հիմնականում 40 անց մարդկանց մոտ է նկատվում:
Հիշենք մոտ մեկ տասնամյակ առաջ, երբ առաջ եկավ քարտային համակարգը: Քարտով փոխանցվում էին աշխատավարձ, թոշակ։ Ի՞նչ կատարվեց սկզբում մարդկանց հետ․շատերը չհամակերպվեցին այդ ամենի հետ, շատերին գոհացրեց և ուրախացրեց այդ փաստը, բայց,միևնույնն է, ընդունեցին այդ ամենը: Մարդկանց էլ մեղադրելու չէ, քանի որ 2000թ.-ից մինչ այսօր տեխնիկան շատ արագ զարգացում ապրեց, իսկ դա պատճառ հանդիսացավ շատ ու շատ մարդկանց չհասկանալ այդ ամենի կիրառումը։
Ինչո՞ւ նշեցի այս ամենը։ Քանի որ օնլայն գնումների մի մասն է կազմում հասկանալ և սովորել կիրառել այն տեխնիկան, որից օգտվում ես: Երբ ավելի շատ ենք սկսում մտածել օնլայն գնումներ տարբերակի մասին, հասկանում ենք, որ իրականում այն մարդիք, ովքեր մտածել և աոաջին անգամ իրագործել են, խելացի և արդյունավետ գաղափար են առաջարկել:
Ինչևէ, այս միջոցները ենթադրում են նաև վտանգի և ռիսկի գործոններ: Օրինակ՝ ապրանքի որակը, երբ չենք տեսնում իրական ապրանքը կամ շոշափում։ Այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրել այն աղբյուրը, որտեղ իրականացվում է գնումը։ Այդ աղբյուրն էլ հնարավորություն է տալիս մարդկանց գնումներից հետո իրենց գոհունակությունը կամ բողոքները գրել, որպեսզի մնացածներն էլ տեսնեն կարծիքները:
Այս նյութը գրելիս իմ մտքում անընդհատ պտտվում էր, երբ մեկ օր նստած զրուցում էի հայրիկիս հետ աշխարհում տեխնիկայի զարգացվածության մասին, հայրիկս ինձ պատմեց իր տատիկի պատմությունը, որը վերջինս պատմել է ողջ եղած ժամանակ։ Պատմությունը այն մասին է, թե ինչպես են դիմավորել առաջին պատահաբար իրենց գյուղ մտած մեքենան 1965-1970թ: Ունենալով շատ մեծ զարմանք և չհասկանալով՝ ինչպես է ընթանում այդ մեքենան, գյուղի տարեց մարդկանցից մեկը բերել և մեքենայի դիմացը խոտ է լցրել, որպեսզի այդ մեքենան սնվի։ Բայց ի վերջո հասկացրել են, որ մեքենան ունի շարժիչ, որով որ ընթանում է:
Հեղինակ՝ Վանուշ Հարությունյան