Վիքիաշխարհ

DNA-ի հետ բացահայտելու ենք Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակականկազմակերպության գործունեությունը և, առհասարակ, ՎիքիԱշխարհը։

Վիքիպեդիա

Վիքիպեդիան բաց հանրագիտարան է, և յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել և ստեղծել հոդվածներ։ Այնունի նաև քույր նախագծեր, որոնք միմյանցից շատ տարբեր են, բայց և միաժամանակ փոխկապակցված։Երիտասարդները սովորում են խմբագրել, կրթվում են՝ տեղադրելով գրագետ նյութեր, ձեռք բերելով նոր հմտություններ, և մյուս կողմից էլ՝ զարգացնելով հայերեն բովանդակությունը։ Առանձնահատուկ տեղ են գրավում բժշկությանը վերաբերող հոդվածները, քանի որ շատ կարևոր է հավաստի տեղեկատվությունը։ Օրեցօր հոդվածների թիվը աճում է, ինչը նշանակում է, որ Հայերեն Վիքիպեդիան շարունակում է կատարելագործվել և վստահելի աղբյուր լինել։

Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի է ունենում «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային մրցույթը, որի սահմաններում իրականացվում են բազմաթիվ շրջայցեր, տարբեր խմբեր բացահայտում և լուսանկարում են Հայաստանի այն հուշարձանները, որոնք չկան վիքիպահեստում։ Այս ձևով Հայաստանը ներկայանում է աշխարհին։

Վիքիմեդիա Հասարակական կազմակերպությունը աշխատանքներ է իրականացնում նաև թանգարանների հետ։ Այդ աշխատանքների շրջանակում թանգարանները հնարավորություն են ունենում մասնակցել միջազգային կոնֆերանսներին, ինչի արդյուքնում տարբեր երկրներից ժամանում են զբոսաշրջիկներ և ծանոթանում հայկական մշակույթին։  

Ընդհանուր առմամբ, Վիքիպեդիա խմբագրելը միտված է նրան, որ այն հասանելի լինի տարբեր մասնագետների համար, քանի որ հենց մասնագետներն են ապահովում հստակ տեղեկություն ազատ հանրագիտարանում։ Այն իր հերթին մեծ ազդեցություն է ունենում մարդու թարգմանական գիտելիքների ամրապնդմանը, խոսքի և հաղորդակցման, ինչպես նաև տարբեր աղբյուրներից օգտվելու կարողությունների ձևավորմանը։

Գործունեություն

1. Նոր վիքիգաղափարների մշակում և կազմակերպում

2. Ազատ գիտելիքի հանրայնացում

3. Ոչ ֆորմալ կրթության զարգացում

4. Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

Նախագծեր

1. Վիքիճամբարներ` փոքրերի և մեծերի համար կազմակերպվող ամառային և ձմեռային ճամբարներ են։ Մյուս բոլոր ճամբարներից տարբերվում են իր ֆորմատով և նպատակով։ Ճամբարը այլընտրանքայինկրթության միջոց է՝ տարաբնույթ գիտելիքների փոխանցմամբ։

2. Վիքիակումբներ` հատուկ ակումբներ են, որոնք ստեղծվել և ստեղծվում են Հայաստանի տարբերվայրերում, անգամ դպրոցներում՝ խթանելով դպրոցականների ինքնազարգացումը։ Այստեղ սովորում ենհոդվածներ խմբագրել, խմբագրման կանոններն ու նրբությունները, ինչպես նաև՝ գործիքակազմը։Իհարկե, Վիքիակումբների անխափան գործունեության մեջ մեծ դեր ունեն հովանավորները, նրանցկողմից կատարված համապատասխան ներդրումները։

3. «Վիքինսիրումէգիտություն»` այս նախագծի շրջանակներում ստեղծվում, ինչպես նաև բարելավվումեն գիտությանը առնչվող մի շարք հոդվածներ։

4. Համայնքայիննախագծեր` այս նախաձեռնության ժամանակ ամբողջական ներկայացվում են  տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, այնուհետև քննարկվում են հետագա ծրագրերը։

Նպատակ

Վիքիմեդիայի նպատակն է ազատ գիտելիքի, տարբերվող և արդյունավետ բովանդակության ստեղծում ևտարածում հավասար պայմաններում։ Իր բազմաֆունկցիոնալ գործունեությամբ հասարակությանն օրինակ է ծառայում, երիտասարդներին՝ մասնագիտական աճի հիմք է հանդիսանում։

Լինելով Վիքիմեդիա Հայաստան հասարակական կազմակերպության անդամ` DNA-ի content writer-ը մեծ ոգևորությամբ նշում է, որ շատ հետաքրքիր ձևով են անցկացվում նախագծերը, վիքիդասընթացները և խորհուրդ է տալիս անպայման մասնակցել, սովորել խմբագրել և հարստացնել վիքիպեդիան։ 

Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան