Ռասիզմի մասին

Ռասիզմը մարդկանց և հասարակության միջև դրված խտրականությունն է: Ռասիզմ տերմինն ունի տարբեր իմաստներ: Ռասիզմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ մարդիկ կարող են բաժանվել տարբեր խմբերի և դասերի:
Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մարդիկ կարող են բաժանվել որոշակի խմբերի՝ կախված իրենց սոցիալական վարքագծից և իրենց բնածին և տարբերակվող հնարավորությունից. բաժանվում են վերադաս և
ստորադաս խմբերի: Ռասիզմը հնուց իր մեջ ներառում է Հոլոքոստը, ստրլությունը Միացյալ Նահանգներում և միշարք այլ օրինակներ:Դեռ 1966թ-ից որոշ խոշոր և հզոր ուժեր փորձել են արմատախիլ անել ռասիզմը, և դա սկսել
են բանտերից, որտեղ եղել են սևամորթներ,նրանց սկսել են բարոյապես աջակցել ևԱՄՆ-ի կառավարության դեմպայքարել: Այսօր աշխարհը մեծ և ծանր ճգնաժամային իրավիճակում է գտնվում, այդ իսկ պատճառով տեղի են
ունենում քաղաքացիական պատերազմներ, սով, համաճարակներ և հիվանդություններ: Տեսնելով կատարվելիքիրավիճակները՝ հանրաճանաչ մարդկանցից մեկը ասել է. 《Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա։ Դա նշանակում է,որ պետք չէ լինել դաժան, և երբ գալիս է մի պահ, որ կարելի է հանդարտեցնել թեժ պայքարը, պետք է անել դա:Մենք լուրերով, տարբեր հաղորդումներով տեսել և ծանոթացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած սպանության մասին: Սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը 11 րոպե ծնկով սեղմում է աֆրոամերիկացու պարանոցն ու խեղդամահ անում: Ջորջ Ֆլոիդ անունով սևամորթին ձերբակալում էին կեղծ չեկով գնումներ անելու
կասկածանքով: Այսօր ամբողջ Մինեսոտա նահանգը կորցրել է հանգիստը, զայրացել են մարդիկ և պահանջում են պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և այն 3 ոստիկաններին, որոնք ոչինչ չարեցին
տղամարդու կյանքը փրկելու համար: Մահացել է մեկ ցուցարար, ցուցարարները այրել են նաև ոստիկանության բաժանմունքի շենքը: Քաղաքապետը եռօրյա արտակարգ դրություն է հայտարարել, հեռացվել են այն ոստիկանները
աշխատանքից, որոնք եղել են այդ վայրում և չեն կանխել այդ վանդալիզմը, բայց ցուցարարները չէն հանգստանում և շարունակում են անել ամենը, որպեսզի ոստիկանները պատժվեն: Կարող եմ նշել, որ ռասիզմը կարող է դրսևորվել
տարբեր իրավիճակներում՝ սոցիալական, քաղաքական և այլ բնագավառներում: