Շրջակա միջավայրի և կայուն կենսակերպի վերաբերյալ հինգշաբաթյա դասընթաց

Course on environment

2019   թվականի   նոյեմբեր ամսին  մեր կամավորներ՝ Մանեն  և Մերին,  «Դի Էն Էյ»-ի   աջակցությամբ   համագործակցեցին  Հակոբ Կոջոյան կրթահամալիրի  հետ, շրջակա միջավայրի և էկոլոգիապես  մաքուր ապրելակերպի վերաբերյալ 5-շաբաթյա  դասընթացին: Մենք նպատակ ունեինք 5 դասերի  ընթացքում բարձրացնել շրջակա միջավայրի նկատմամբ  սիրալիր լինելու կարևորությունը, լուծել   բնապահպանական  խնդիրները, և նպատակն  էր երեխաներին դարձնել ավելի  գիտակից մեր երկրի ներկա մարտահրավերների  նկատմամբ:

Դասընթացը`  գործնական ծանոթացում  էր շրջակա միջավայրի կենսակերպին, որոնք  կիրառվել են ամենօրյա կյանքում: 6-րդ դասարանցիները  սովորեցին բացահայտել տեխնիկան և հասկանալ էկոլոգիապես  մաքուր լինելու կարևորությունը: Յուրաքանչյուր դասաժամ  ուներ  հատուկ թեմա,  որը ներկայացնում  էր երեխաներին տարբեր  պահվածքներ, որոնք կարող  են զարգանալ բնության մասին հոգ տանելիս: Մենք  մարտահրավեր  նետեցինք ինքներս  մեզ և տեսակավորեցինք  ավելորդ թղթերը և պլաստիկե  շշերը` ապագա վերամշակման համար: Մեր դասերից  մեկի ընթացքում Մերին,ով արվեստագետ և գրաֆիկ  դիզայներ է, օգնեց երեխաներին թղթի թափոնից պատրաստել  տոնածառեր, նամակներ և շատ այլ դեկորացիաներ: Այս մեկ ամիսը  քննարկման, քննադատական ամիս էր վերաարժևորելու  մեր իմացությունը՝ ի՞նչ  է նշանակում սիրել բնությունը, հոգ  տանել շրջակա աշխարհի մասին  և հասկանալ  համապատասխան գործողությունների  կարևորությունը: «Դի Էն Էյ»  նշանակում  է մարդկանց  ներգրավել քննարկումնների  մեջ` վերանայելու համար, թե  ինչ է նշանակում կայուն ապրելակերպ, և  ինչ տեսակի ունակություն է ենթադրում:

Այստեղ  մենք կիսում  ենք ձեզ  հետ մեր  բնապահպանների  արձագանքները.

«Ամենից  շատ ես հավանեցի, երբ մենք  թափոնից պատրաստեցինք տանածառ: Այն  և՛ գեղարվեստական էր, և՛ բնապահպանական, լավ, քանի որ  մենք սովորում ենք արվեստի դպրոցում, այն իսկապես  շատ օգտակար էր»:  

«Դասերի ընթացքում ես հավանեցի, երբ  մենք օգտագոծում էինք թափոնը՝ պատրաստելու  համար այն, ինչ մենք ցանկանում էինք: Նույնիսկ անպետք թղթերը դարձան պետքական»:  «Դասերը  իսկապես ինձ համար հետաքրքիր էին. ես  սովորեցի նաև իմ  դասընկերներից»: