Միխալ Յանդան միանում է ԴՆԱ-ի Խորհրդին

ԴՆԱ֊-ն հպարտ է ողջունել Միխալ Յանդային՝ որպես Խորհրդի անդամ։ Միխալ Յանդան Պրահայի և Վարշավայի ֆոնդային բորսաներում ցուցակված Չեխական Միջազգային Էներգետիկ սպասարկման ընկերության (CEZ ESCO International) Զարգացումների գծով ղեկավարն է: 

Նա նաև հանդիսանում է Չեխական խմբի դուստր ընկերության՝ «ՕԻԷմ Էներջի»-ի (OEM Energy) փոխնախագահը։

Նա պաշտոններ է զբաղեցրել «ԲԱՅԱԴԵՐԱ» խմբում» (Ուկրաինայի ամենամեծ Արագ սպառման ապրանքների խումբ) ՝որպես կառավարման խորհրդի անդամ, ինչպես նաև եղել է «ԲիԷնՓի ՊԱՐԻԲԱՍ Ուկրաինա»- ի փոխնախագահ և Մոսկվայի Պրոբիզնես բանկի խորհրդի անդամ:

Միխալը Բրնոյի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության, ֆիզիկայի, քիմիայի և տեխնոլոգիայի մագիստրոս է:

ԴՆԱ-ն հայկական ՀԿ-ն է, որը նպաստում է այնպիսի համայնքների զարգացմանը, որտեղ յուրաքանչյուրն ունի սովորելու, աճելու և զարգանալու հավասար հնարավորություններ: Նմանատիպ վերափոխումներ իրականացնելու համար ԴՆԱ-ն համագործակցում է համայնքների, պետական ​​մարմինների, մասնավոր հատվածի և ամբողջ աշխարհում այլ կազմակերպությունների հետ :

Թարգմանությունը՝  Սոնա Ղամբարյան

11.03.2020