Արդյոք գիտե՞ք
Դեպրեսիան հաճախակի հանդիպող և լուրջ հիվանդություն է, որն ազդում է մարդկանց հեգեկան և ֆիզիկական աշխարհի վրա: Այս հիվանդությունը կարող է հանգեցնել էմոցիոնալ, ինչպես նաև ֆիզիկական խնդիրների և կարող է խնդիրներ առաջացնել մարդու կյանքի բոլոր ոլորտներում:
Ենթադրվում է, որ կապ կա սթրեսի, որ, առկա է մարդու կյանքում, և ընկճվածության կամ անհանգստության միջև:
Մի շարք գործոններ, ինչպիսիք են աշխատանքը, կրթությունը, ընտանեկան կյանքը կամ հարաբերությունները կարող են սթրեսի պատճառ հանդիսանալ: Շատ կարևոր է փորձել հաղթահարել և անդրադառնալ սթրեսային իրավիճակներիին դրանք առաջանալիս: Անհանգստությունը, կասկածները և ընճվածությունը կյանքում բնական են: Բայց այդ սովորական անհանգստությունը չափից դուրս է դառնում, երբ դա մշտական և անկառավարելի է:
Այն օրից, ինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19 վարակի համընդհանուր բռնկումը, մեզանից շատերը, անգամ նրանք, ովքեր վիրուսով վարակված չեն, ստիպված են առաջիկա շաբաթների ընթացքում մնալ իրենց տանը կարանտինի տակ:
Ավելին, որո՞նք են կարանտինի տակ մնալու հետևանքները
Մեկ անգամ համացանցով ինչ-որ բան կարդացի, որի հետ համաձայն եմ. <<Դու տանից չես աշխատում, դու ճգնաժամի ժամանակ քո տան ես և փորձում ես աշխատել>>:
Սկզբում մտածում ես, որ լավ է տանից աշխատել գիշերազգեստդ հագիդ, բայց մի որոշ ժամանակ անց սկսում ես շնչահեղձ լինել, քանի որ շաբաթը 24 ժամ դու նույն պատերն ես տեսնում և դրանից փախուստ չկա, ինպես թռչնակը վանդակում: Որոշ մարդիկ անգամ տանից չեն կարող աշխատել ոչ այն պատճառով, որ նրանք չեն ցանկանում, այլ այն բանի համար, որը գործում նրանց ներկայությունն է անհրաժեշտ: Որոշներն էլ չեն կարող տանից աշխատել, քանի որ տանը շատ փոքրիկներ կան, աղմուկ և շատ այլ բաներ, որոնք հանգեցնում են հոգեկան հոգնածության և նրանք չեն կարողանում ճիշտ աշխատել, և դա էլ իր հերթին հանգեցնում է անհանգստության և <<եթե>> հարցին: Այստեղից սկսում են շնչառության, անհանգստության նոպաներ և դուք անհանգստանում եք և զգում, որ ամեն ինչ քայքայվում է: Բարեբախտաբար, բնակչության կեսից շատը նույն բանն է զգում: Դու մենակ չես: Մեք միասին են տառապում:
Հարցն այն է, թե ինչպես կարող եմ փոխել իմ մտածելակերպը `արդյունավետ օր ունենալու և ընկճվածությունից ու անհանգստությունից զերծ մնալու համար:
Պատասխանը պարզ է, բայց անելու և մտածելու կամք է պահանջում: Որոշ դեպքերում հնարավոր է կանխել ընկճվածությունը, նույնիսկ եթե դուք նախկինում այդպիսի իրավիճակում եղել եք : Կան բազմաթիվ մեթոդներ ապրելակերպի փոփոխություններ և սթրեսի կառավարման համար, որոնք կարող եք օգտագործել ՝ ընկճվածությունը կանխելու կամ խուսափելու համար: Կան որոշակի ազդակներ, որոնք կարող են մեզ դեպրեսիայի մեջ գցել:
Չնայած, որ այդ ազդակները կարող են տարբեր լինել բոլորի համար, կան մի շարք հիանալի մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել ՝ կանխելու կամ խուսափելու համար դեպրեսիաների կրկնությունը, ինչպես, օրինակ ՝ հանգստանալ, ուտել հավասարակշռված սնունդ, սահմանափակել ալկոհոլը և կոֆեինը, ինչը կարող է սրացնել անհանգստությունն ու խուճապի գրոհների ազդակ հանդիսանալ, բավականաչափ քնել, ամեն օր վարժություններ կատարել, որոնք կօգնեն քեզ լավ զգալ և պահպանել առողջությունը, խորը շունչ քաշել, դանդաղ հաշվել մինչև 10-ը և հնարավորինս ամեն ինչ անել:
DNA օժանդակում է երիտասարդներին, նոր սերդնին և մեզ: Այն փորձում է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի մեր լավ տրամադրությունն պահի իր կրթական ծրագրերով և շրջակա միջավայրի թեմաներով, որպեսզի մոլորակը առողջ և բնակելի լինի:
Մենք ունենք թիմային աշխատանք, որը շեղում է ձեր վատ մտքերը, մենք երջանիկ մարդիկ ենք, ովքեր փորձում են աշխատել այս ճգնաժամի ընթացքում, որպեսզի կարողանանք մեր դրական ոգին և էներգիան փոխանցել ձեզ բոլորիդ: Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է, և ես գիտեմ, որ մեզանից շատերն անցել են կամ անցնում են տրամադրության փոփոխությունների և անհանգստության այս փուլը: Հիշեք, որ սա էլ կավարտվի, և մենք կվերադառանանք մեր կյանքի բնականոն հունին:
Հավատք ունեցե՛ք, ապահով և պոզիտիվ եղե՛ք
Շատ սեր բոլորիդ
Նյութի հեղինակ՝
Քերոլին Սեմերջյան