Մայիսի 9-ի տոնակատարություն

MAY 9th Celebration

 Մայիսի 9-ը` յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ, այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի մարտահրավերները պետք է ընդհունենք և հաջողությամբ դուրս գանք այդ ամենից; Մենք տոնում  ենք ֆաշիզմի և բռնության դեմ, այդ իսկ պատճառով տոնը մեր եկրում տարիքային սահմանափակում չունի տոնում ենք փոքրից մեծ: Շատերս ենք հպարտանում մեր պապիկների հուշամեդալներով, դրանք տրվել են իրենց կատարած քաջության ու սխրանքների համար: Նրանք ովքեր որ ողջ են երանությամբ են հիշում այդ օրը, երբ նրանք ունեցան հաղթանակ: Այս օրը բոլորիաս օրն է քանի որ մեր պապիկների հաղթանակը մերն է: Ռազմաճակատում են կռիվ տվել և հաղթանակած, պատվով դուրս եկել մոտ 600 հազար հայորդիներ: Ամբողջ աշխարհին է հայտնի հայ ազգի մեծ լինելը: Այդ ժամանակ հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով(Խամփերյանց, օդաչու) և Ծովակալ Իսակով: Մեծ թվով մարդիկ պարգեվատրվել են խորհրդային միության հերոսի կոչման: Մայիսի 9-ի առավոտյան 22 տարի առաջ հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան,և ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումը սկիզբն էր Ղարաբաղյան պատերազմի հաղթանակներին և մեր հայ ազգը ունեցավ մեծ հաղթանակներ: Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայ ազգը ունենալով մեծ հաղթանակներ դժվար կլինի այս տարի այդ գեղեցիկ հիշարժան և սպասված օրը անցկացնել տանը,բայց միևնույն է մենք այն ազդն ենք որոնք որ հիշում են իրենց նաղնիների կատարած հերոսական գործերը: Այս տարի դեռ պարզ չէ՝ թէ ինչպես կնշվի Մայիսի 9-ի օրը, քանի որ ամբողջ աշխարհը գտնվում է համաճարագի մեջ: Մեր երկրում դեռ քննարկումներ են տեղի ունենում ինչպես կնշվի  այդ օրը Հ.Հ.-ում այս տարի: Լինելով հնարաորություն նշելու մենք ամբողջ ազգովի պատրաստ ենք և այսօր երիտասարդություննել երբ լսում է, ընթերցում է իր մեծերի քաջությունները բոլորն էլ հպարտանում են իրենց մեծերով: Այս օրը մեծ շուքով նշում է նաև Ռ.Դ.-ում քանի որ Մայիս ամիսը իրենց համար էլ հաղթանակի ամիս է: Լուրեր էն պտտվում որ Մայիսի 9-ին նվիրված զորահանդեսը Ռ.Դ-ում կկայանա:

Վանուշ Հարությունյան