Ճամփորդական խորհուրդներ DNA-ից․ ուղևորվում ենք Իտալիա

Հարմար տեղավորվեք, կապեք ամրագոտիները և հետևեք DNA-ի ճամփորդական խորհուրդների շարքին։ Այսօր DNA-ի նախագահ Աննա Մելիքսեթյանի հետ ուղևորվում ենք մշակութային, գունավոր և համեղ Իտալիա։

Իտալիան Եվորպայի հայտնի երկրներից մեկն է։ Հենց Իտալիայում է գտնվում ամբողջ աշխարհի տեսարժան վայրերի 60%-ը, և, հետևաբար, անհար է չայցելելն ու բացահայտելը։

Նախքան ճամփորդելը մի քանի խորհուրդ

  • Իտալացիներն առանձնանում են իրենց տեմպերամենտով։ Հայտնվելով Իտալիայում ապրում ես ողջ պատմության ընթացքը՝ սկսած Հռոմեական Կայսրությունից,երբ իտալացիները ստեղծել են աշխարհի ամենագեղեցիկ ճարտարապետությունը, մշակույթը, և նրանց նեղ փողոցները, որտեղ կարող եք համտեսել Իտալիայի ազգային խոհանոցը։
  • Պլանավորեք Ձեր երթուղին, հստակ ընտրեք այցելության օրերը, որպեսզի հետո 1 քաղաքում ավելի շատ ժամանակ չանցկացնեք, և մյուսը չհասցնեք տեսնել, որովհետև Իտալիայի գրեթե բոլոր քաղաքաները շատ հետաքրքիր են ու բազմազան։
  • Ուշադիր եղեք փաստաթղթերին։
  • Հարկավոր է Շենգեն Վիզա, որը տրամադրում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։ Որպես այլընտրանք կարող եք օգտվեք TMS վիզաների կենտրոնից։ Վիզայի արժեքը կազմում է 35 եվրո։ Վիզա ստանալու համար անհրաժեշտ  է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը (դիմում-հայտ, ապահովագրություն, լուսանկար, տեղեկանք աշխատանքից կամ ուսումնական վայրից, հրավերի դեպքում՝ հրավերի առկայությունը, ավիատոմսերի և այլ տրանսպորտային միջոցների ամրագրումը, նաև  բանկից քաղվածք՝ որոշակի գումար Ձեր հաշվին ունենալու մասին․ մանրամասների համար անցեք հղումով`https://www.tlscontact.com/am2it/login.php
  • Անհրաժեշտ է նաև լավ տրամադրություն։

Հանգստի լավագույն ժամանակահատվածը

Իտալիան գեղեցիկ է տարվա բոլոր ամիսներին․գարնանը հաճելի է վայելել ողջ երկրի բնությունը, երբ ծաղկում են ծառերն ու ծաղիկները։ Ամռանը չափազանց շոգ է, բացառույթամբ այն դեպքը, երբ նախատեսում եք ծովափ գնալ, սակայն եթե պատրաստվում եք ամբողջ օրը այցելել թանգարաններ և տեսարժան վայրեր, և հատկապես Վենետիկ, ապա պետք է փորձել աշնանը։

Բյուջեի առավելագույն կամ նվազագույն չափը

Իտալիայի բազմազանությունը այնքան մեծ է, որ բյուջեն կախված է Ձեր նախընտրություններից։ Նվազագույն չափը լիարժեք հանգստի համար կարելի է նախատեսել 1 անձի համար օրական մոտ 100 եվրո՝  միջին կարգի հյուրանոցում մնալու դեպքում, և մոտ 30-50 եվրո էլ ուտելու և այլ ընթացիկ ծախսերի համար։

Տրանսպորտային համակարգը

Նախապատվություն է տրվում ավելի շատ օգտվել երկաթուղային տրանսպորտից։ Կարող եք ճամփորդել գնացքներով, իսկ Վենետիկում և Ջենովայում՝ վենետիկյան գոնդոլա կոչվող նավերով։ Ավտոբուսներ ևս գործում են, սակայն իտալացիները,հաշվի առնելով իրենց սիեստան, մի փոքր ավելի հանգիստ ազգ են, և շատ հնարավոր է, որ ավտոբուսը պարզապես ուշանա իր նախատեսված ժամանակից, և կարող եք բաց թողնել Ձեր չվերթը։ Տաքսիներից օգտվելիս ուշադիր պետք է լինել, քանի որ շատ են խաբեությունները։

Ամենահետաքրքիր բացահայտումը Իտալիայում

Մեծ բացահայտում է Ֆլորենցիան, որտեղ զգում ես միջնադարի գրքերի կամ ֆիլմերի հերոսը, ինչպես նաև մեքենաների թանգարանով հայտնի Թուրին քաղաքը, որտեղ ներկայացված են ամենահին մեքենաններիի նմուշները։

Ամենատպավորիչը Իտալիայում

Շատ տպավորիչ է Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան Միաբանությունը, որը հոգևոր վայր է, և որտեղ ապրում են հայ միաբանները։ Յուրաքանչյուր հայ պետք է գոնե մեկ անգամ այցելի Մխիթարյան միաբանություն։ Այստեղ է գտնվում Մատենադարանից հետո աշխարհի 2-րդ ամենամեծ հայկական ձեռագրերի պահոցը։

Մխիթարյան Միաբանությունում են պատրաստում աշխարհի ամենահամեղ վարդի մուրաբան, որն իր յուրահատուկ համով անհամեմատելի է։

Թոփ 10-ը այցելության վայրերը

1. Սանտա Մարիա դել Ֆիորե

2. Պոնտե Վեկյո (մայրամուտին)

3. Ակադեմիայի պատկերասրահ

4. Տոսկանայի գինու այգիներ

5. Լա Սկալա օպերային թատրոն

6. Թուրինում կինոյի թանգարան

7. Ջենովայի ակվարիում

8. Հռոմ

9. Սիենա

10. Վատիկան

Հետաքրքիր փաստեր Իտալիայի և իտլացիների մասին

  • Իտալիան ունի անվճար գինեգործարան Caldari di Ortona փոքր քաղաքում, որտեղ օրական 24 ժամ կարելի է համտեսել  տեղի արտադրված կարմիր գինին։
  • Վատ նշան է, երբ հացը գլխիվայր է դրվում սեղանին․որոշ պատմաբաններ ասում են, որ Միջին դարերում հացը այդ ձևով է դրվել քաղաքի դահճի համար,և հավանաբար այստեղից էլ ծագել է նման սնահավատությունը։
  • 4-րդ դարից ի վեր իտալացիները սկսել են պաստա ուտել, այնուհետև պատմաբանները գտել են նկարներ նախահռոմեական իտալական դամբարանում, որի վրա ենթադրաբար պատկերված են եղել մակարոնեղենի պատրաստման համար նախատեսված սարքավորումներ։
  • Cornicello հմայքը, որը նմանեցնում են չիլի պղպեղի կամ փոքր եղջյուրի, պաշտպանում է չար աչքից։
  • Սնահավատ իտալացիները խուսափում են կապուտաչյաներից՝ կարծելով, որ նրանք աչքով կտան։
  • Չզարմանաք, եթե Ձեր հյուրանոցը չուննա 17-րդ հարկ, քանի որ իտալացիներն այս թիվը համարում են դժբախտություն․ երբ հռոմեական թիվը (XVII) տեղափոխում ենք՝ VIXI-ի, որընշանակում է I have lived, ասոցացվում է մահվան հետ:
  • Այս երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը գայլն է։
  • Ընդամենը 21 տառ կա իտալերենի այբուբենում։ Իտալիայի այբուբենը չունի J, K, W, X or Y տառերը
  • Շեքսպիրի 38 գործերից 13-ը բեմադրվել է Իտալիայում։
  • Առաջին ջերմաչափի հեղինակը իտալացի գյուտարար Սանտորիո Սանոտորիոն է:
  • Ակնոցը հայտնաբերել են   իտալացիները։
  • Իտալիայի վերջին թագավորը կառավարել է ընդամենը 36 օր։
  • Մի մաղթեք որևէ մեկին լավագույնը, փոխարենը, ասեք In bocca al lupo կամ into the wolf’s mouth, որը թարգմանաբար նշանակում է հաջողություն:

Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան