Ճամփորդական խորհուրդներ DNA-ից։ ուղևորվում ենք Պերու

Հարմար տեղավորվեք, կապեք ամրագոտիներն ու հետևեք DNA-ի ճամփորդական խորհուրդների շարքին։ Այսօր DNA-ը Գևորգ Գասպարյանի խորհրդով ուղևորվում է Պերու։

Պերույի հանրապետությունը գտնվում է Հարավային Ամերիկայում: Մայրաքաղաքը Լիման է: Սահմանակից է Էկվադորին, Կոլումբիային, Բրազիլիային, Բոլիվիային և Չիլիին: Սակայն Պերուի նման ոչ ստանդարտ երկրներ այցելեը դեռևս ՀՀ-ում զարգացած չէ, որի ամենամեծ խնդիրը ուղևորության տևողությունն ու ավիատոմսի արժեքն է:

Հայաստանից Պերու գնալու համար նախ պետք է մեկնել Մոսկվա, հետո Լոս Անջելես, իսկ այնտեղից էլ Լիմա:

Այս երկիրը նախատեսված է պասիվ, ակտիվ, արկածային  հանգիստ նախընտրողների համար: Տարածքը բակավան հարմար է վրանային արշավների համար:

Պերու մեկնելու միջին ծախսը կազմում է 3.5-4000 դոլլար մեկ անձի հաշվարկով՝ ներառյալ Մաչու Պիկչուն:

  1. Ավիատոմս- ~1500 դոլլար
  2. Տուրի արժեքը- ~ 650 դոլլար
  3. Հյուրանոցներ- ~ 300-400 դոլլար
  4. Սնունդ և ընթացիկ ծախսեր- ~ 950- 1450 դոլլար

 Լիարժեք հանգստի համար անհրաժեշ է հատկացնել 10 օր:

Բնակչությունը շատ բաց է շփման առումով, իսկ քաղաքում գրեթե վտանգներ չկան: Կան մի քանի էթնիկական խմբեր, որոնցից հայտնի են ինկերը: Պերուն աղքատ երկիր է, և եկամտի մեծ մասը կուտակվում է հենց զբոսաշրջությունից:

Հետաքրքիր է քաղաքի հին ճարտարապետական ոճը, լեռներում կառուցած ամրոցներն ու քաղաքները: Հագուստի, երգերի, երաժշտության մեջ արտացոլված է վայրի ցեղերի մշակույթը: Էկոլոգիական տեսանկյունից բավական մաքուր երկիր է, սակայն զբոսաշրջիկների առկայության պայմաններում տեղ-տեղ կտեսնեք աղբի կուտակումներ, որը համատարած չէ: Ներկայումս ակտիվացել են  հէկերի շինարարությունը, քանի որ բնակչությունը էլեկտրաէներգիայի խնդիր ունի:

Պերու այցելելու, մասնավորապես՝ Մաչու Պիկչու, անհրաժեշտ է  մեծ ուսապարկեր, տաք և թեթև հագուստներ, քնապարկ, համապատասխան կոշիկներ՝ լեռնային արշավի համար:

Թոփ 4 տեսարժան վայրերը

  1. Մաչու Պիկչու -լեռ, որը նման է ծիածանի, սակայն այստեղ եղած մարդիկ կհավաստեն, որ այն այնքան էլ նման չէ համացանցում առկա նկարներին:
  2. Ամազոնի անտառներ – կարելի է երկար շրջագայել, մեծ էներգիա ստանալ և նոր վայրեր բացահայտել
  3. Մայրաքաղաք Լիմա
  4. Տիտիկակա լիճ – ծովի մակարդակից ունի 3812 մ բարձրություն և հանդիսանում է աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը:

Լուսանկարների հեղինակ՝ Գևորգ Գասպարյան

Հեղինակ՝ Անի Խաչատրյան