Բարի գալուստ «ԴԻ ԷՆ ԷՅ», այս շաբաթ բլոգում կանդրադառնանք ձեռնարկատիրությանը և կքննարկենք դրա կարևորությունը:Ձեռնարկատիրությունը նոր բիզնեսի ձևավորման գործընթացն է և այն երաշխիքներ չունի․ կա 1% 99% հնարավորություն: Այնուամենայնիվ, դա արդարացված ռիսկ է, եթե ցանկանում եք ձեռներեց լինել և ունենալ սեփական բիզնեսը:Սկսնակ ձեռներեցները հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների, ինչպիսիք են խնդիրների լուծման մեջ համբերատարության պակասը, կայուն մոտիվացիայի պակասը, երազելու և ենթագիտակցությունից օգտվելու անկարողությունը և այլն: Վերոնշյալ թվարկված մարտահրավերներին ավելանում են նաև հետևյալ խնդիրները ՝ տեսլականի և գաղափարների մշակում, կապիտալի հավաքում, թիմ հավաքելու, ճիշտ լոկացիա ընտրելու, հաճախորդներ ներգրավելու, մրցակցության հաղթահարման, չնախատեսված մարտահրավերների և ծախսերի զարգացում, արդյունաբերական փոփոխություններին և միտումներին հետևելու և բիզնեսից դուրս գալու հնարավորություն:Այսպիսով, արդյունավետ բիզնես վարելու համար անհրաժեշտ է հաղթահարել թվարկված բոլոր մարտահրավերները:
• Գիտե՞ք:
ՓՄՁ-ն (Փոքր և միջին ձեռնարկություններ) և ձեռնարկատիրությունը ցանկացած զարգացող ժողովրդավարության ողնաշարն է, իսկական ժողովրդավարության համար պետք է բարձրացվի ժողովրդի կենսամակարդակը, և քաղաքացիները պետք է ազատ լինեն ընտրություն կատարելու հարցում, ցանկացած բարգավաճող զարգացած տնտեսություն ունի 60% աշխատատեղ ՓՄՁ-ի միջոցով։
• Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է ձեռներեցությունն այդքան կարևոր նշանակություն ունենում երկրի ընդհանուր զարգացման համար:
Ձեռնարկատիրությունն ապահովում է գործազուրկներին աշխատանքով, բարձրացնում է կենսամակարդակը, ոգեշնչում է այլ մարդկանց ` դառնալ ձեռներեց և լուծել ուրիշների խնդիրները:Ձեռներեց լինելը շատ առավելություններ ունի, ինչպիսիք են ՝ սեփական տեսլականը հետապնդելու ազատությունը, ձեր սեփական ժամանակի նկատմամբ վերահսկողությունը և ճկունություն, սովորելու և գիտելիք ձեռք բերելու հնարավորություն, հպարտության և բավարարության զգացում՝ որևէ գործի իրականացումից հետո:Իհարկե, մենք բոլորս գիտենք, թե ինչպես է «ԴԻ ԷՆ ԷՅ»-ը աջակցում ուժեղ գաղափարներին, այդ իսկ պատճառով դա Էրազմուս+ նախագծի մի մասն է, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ ուղարկելով Հայաստանի վեց ներկայացուցիչների ՝ «ԴԻ ԷՆ ԷՅ»-ը ներկայացնելու համար ևս վեց երկրների շարքում, որոնք նույնպես մասնակցում են նույն ծրագրին (Բուլղարիա, Խորվաթիա, Իտալիա, Լիտվա, Թուրքիա և Մեծ Բրիտանիա)՝ 2020թ.-ի մայիսի 15-ից մինչև մայիսի 24-ը ձեռնարկատիրության թեմայով:
• Ո՞րն է «ԴԻ ԷՆ ԷՅ»-ի նպատակը:
«ԴԻ ԷՆ ԷՅ»-ի ծրագրի նպատակը նորարար երիտասարդությանն աջակցելն է, քանի որ գործազրկությունից դուրս գալու համար կարևոր է երիտասարդության շրջանում զարգացնել ձեռնարկատիրության հանդեպ հետաքրքրություն: Երիտասարդները պետք է պատրաստ լինեն անկախության, քննադատական մտածողության նորարարական գաղափարների վերաբերյալ, որպեսզի գտնեն լուծումներ իրենց համայնքների բարեկեցությունը լավացնելու համար: Մասնակիցները ձեռք կբերեն առաջնորդության, կառավարման, կոնֆլիկտների լուծման մեթոդների, ձեռնարկատիրության հիմնական հասկացությունների և բիզնես պլանի վերլուծության վերաբերյալ գիտելիքներ: Նրանք կներգրավվեն այնպիսի գործողությունների մեջ, որոնք պահանջում են ակտիվ մասնակցություն և հնարավորություն կտան ընդլայնել նրանց հմտությունների շրջանակը և ընդլայնել նրանց հեռանկարները: Երիտասարդները և նրանք, ովքեր չունեն սկզբնական կապիտալ և ավանդական բանկային ծառայություններ, չեն կարող մարտահրավեր նետել:Հուսով եմ, այս բլոգը կօգնի ձեզ հասկանալ, որ ձեռներեցության կարևորությունը չի կարելի անտեսել: Ձեռնարկատիրության մշակույթի զարգացումը անհրաժեշտ է ցանկացած երկրի տնտեսության հետագա աճի համար: Տնտեսական աճից մինչև մյուսներին ոգեշնչելը, նորարարություն բերելը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարելավումը… այս ամենը ձեռնարկատիրական գործունեությանարդյունքն են:
Գրել է՝ Քերոլին Սեմերջյան