Հուզական ինտելեկտ՝ հաջողության հասնելու կարևոր գործոն

Մարդն իր զարգացման ճանապարհին ունենում է ինչպես վերելքներ, այնպես էլ վայրէջքներ: Որոշների մոտ գերակշռում են վերելքները, որոշների մոտ վայրէջքները:Սակայն այս ամենում շատ կարևոր է հուզական ինտելեկտի զարգացվածության դերը: Այս անգամ DNA.ngo-ն որոշել է անդրադառնալ վերջինիս, որպես մարդկային կյանքում հաջողության հասնելու կարևոր գործոն:

Ի՞նչ է հուզական ինտելեկտը և ի՞նչ դերակատարում ունի մեր կյանքում

Հուզական ինտելեկտը (EQ) մտքի և հույզի հարաբերակցությունն է,իսկ մարդը այս երկուսի համադրությունն էր:

Ամերիկացի հոգեբան Գոուլմանը հուզական ինտելեկտը բացատրում է մոտիվացիայի պահպանման, անախորժությունների դիմագրավման, սթրեսների կառավարման, ուրիշների հետ ապրումակցման ևհուսալիության կարողություններով:

Մեկ այլ ամերիկացի հոգեբան Մ. Սելիգմանի հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդուհաջողությունը ոչ միայն իր ինտելեկտից և հնարավորություններից է կախված, այլև զրկանքներին ևձախողումներին դիմակայելու կարողությունից (Գոուլման, 1995)։ Այն մարդիկ, ովքեր չեն կարողանումկազմակերպել իրենց հուզական գործողությունները, մշտապես պայքարի մեջ են գտնվում։ Այդ մարդկանցինչ-որ բան խանգարում է` աշխատանքը կատարելիս կամ մտածելու ժամանակ ուշադրությունըկենտրոնացնելիս, նվազեցնում նրանց ակտիվ էներգիան և պատճառ դառնում տարբեր խնդիրներ լուծելուև ճիշտ որոշումներ կայացնելու անկարողության:

Անկախ մասնագիտությունից`այն օգնում է կյանքի ցանկացած բնագավառում՝ ընտանիք, սեր, ընկերներ և այլն, որպեսզի կարողանանք հասկանալ մեր էմոցիաները, կառավարենք դրանք և ցանկացած գործողություն կատարենք կշռադատված:

Եթե EQ-ն զարգացած չէ

Այս պարագայում մեր սիրտն ու ուղեղը մշտապես պայքարի մեջ են, և իհարկե հաղթողը միշտ սիրտն է՝ էմոցիաները:

Եթե մենք շարժվենք էմոցիաներով, գրեթե ամեն ինչ կյանքում տանուլ կտանք: Էմոցիաները ազդում է առաջին հեևթին մեր հոգեկան առողջության վրա: Սկզբում օրգանիզմը ենթարկվում է սթրեսի, որի խորացման պարագայում էլ վերաճում է դեպրեսիայի:

Վերցնենք օրինակ սիրային հարաբերությունները, որտեղ շատ խելացի մարդիկ կարող են շատ անխոհեմ քայլեր անել էմոցիաների ազդեցության ներքո: Նույնը կարող է լինել սպորտի, կառավարման, բիզնեսի և այլ ոլորտներում: Որքան ուժեղ են էմոցիաները, այնքան անօգուտ է գործում մեր բանականությունը:

Ինչպե՞ս զարգացնել EQ-ն: Օգտակար խորհուրդներ

EQ-ն զարգացնելը բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է, սակայն ոչ անիրական:

1.Պահեք EQ օրագիր և յուրաքանչյուր օր 2 ժամը ընդմիջումներով գրի առեք Ձեր էմոցիաները պատասխանելով 3 հարցի՝

1. Որտե՞ղ եմ հիմա գտնվում,

2.Ի՞նչ եմ գզում,

3. Ո՞րն է տվյալ էմոցիայի պատճառը:

Որոշ ժամանակ անց կկարողանաք հասկանալ ձեր հույզերի պատճառը և կառավարել դրանք:

Բուռն հույզերի պարագայում շատ օգտակար է նաև սպորտով կամ ընթերցանությամբ զբաղվելը:

Եվ միշտ հիշե՛ք. ‹‹Գործադիր տնօրենները ընդունում են աշխատանքի ինտելեկտի և բիզնես փորձառության համար և ազատում՝ հուզական ինտելեկտի բացակայության պատճառով››(Դ.Գոուլման):

Հեղինակ՝ Անի Խաչատրյան