Կորոնավիրուսը այցելու մեր տանը

Corona Virus Visitor at Home

Բարև մարդիկ: Ես գիտեմ,  որ այն, ինչ մենք հիմա ապրում ենք, կարող է խուճապ, վախ և անորոշություն առաջացնել, սակայն կարծում եմ՝ կարևոր է, որ օգտագործենք սոցիալական հեռավորության այս պահը՝ հեռակա կարգով միավորվելու այն միջոցներով, որոնք հաճախ են մեզ բաժանել անցյալում: Օգտագործե՛ք այս ժամանակը՝ համոզվելու, որ ձեր սիրելի մարդիկ ապահով են, դրական հույզերով պարուրելու նրանց, ովքեր ընկճված են, և կատարելու խելացի ընտրություն, որը կպաշտպանի ձեզ շրջապատող մարդկանց:

Բոլորն ունեն տեղաշարժման սահմանափակում, որը կոչվում է «կարանտին» (մեկուսացում):  Այն նախատեսված է հիվանդության կամ ժանտախտի տարածումը կանխելու համար և հաճախ կիրառվում է հիվանդության կամ ախտի ժամանակ՝ կանխելով այն մարդկանց տեղաշարժը, ովքեր, հնարավոր է, վարակվել են հիվանդությամբ, սակայն չունեն հաստատված բժշկական ախտորոշում: Կարանտինն օգնում է նվազեցնել վարակի տարածումը բնակչության շրջանում: Գիտեմ՝ ձանձրալի է այսպես վարվել և մնալ տանը, բայց այս ձևով վերահսկում ենք կորոնավիրուսի տարածումը:  Իսկապես, եղե՛ք խելացի, մարդկանց շատ մոտ մի՛ կանգնեք և պահպանե՛ք հեռավորություն:

Կարանտինի ընթացքում պետք է շարունակեք ձեր սովորական առօրյան հնարավորինս շատ, պահպանեք դրական տրամադրվածություն և վերաբերվեք կարանտինին այնպես, ասես հնարավորություն է՝ զբաղվելու այն գործերով, որոնց համար սովորաբար ժամանակ չեք ունենում:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի քանակի աճով պայմանավորված` մենք շատ ենք լսում այն մասին, թե ինչպես են սոցիալական հեռավորությունը,  ինքնակառավարումը և նույնիսկ կարանտինը նպաստում կորոնավիրուսը զսպելու ջանքերին: Առաջին բանը, որ պետք է անել, հետևյալն է՝ «Մեծացնել հեռավորությունը և դադարեցնել ձեռքսեղմումները»:  

Այժմ, երբ բոլորս փակված ենք տանը, ի՞նչ ենք անելու այսքան շատ ազատ ժամանակի հետ:

Ունեմ մի քանի գաղափարներ, որոնցով կարող եմ կիսվել՝ ձեր ձանրույթը մեղմելու համար: Դրանցից որոշները ես իրականում կիրառում եմ: Դուք կարող եք՝

  • ավարտել երկար սպասված գիրքը/ սկսել գրքեր կարդալ,
  • դասավորել զգեստապահարանը,
  • ժամանակ անցկացնել ընտանիքի հետ,
  • բույսեր աճեցնել, եթե այգի ունեք,
  • դիտել ձեր սիրելի ֆիլմերը,
  • հոբբի ձեռք բերել,
  • ներկել, նկարել և պատրաստել,
  • եփել և հյուրասիրվել քաղցր խմորեղենով,
  • գրել բանաստեծություն և տեսնել՝ այդ տաղանդն ունե՞ք արդյոք,
  • դիտել Netflix ֆիլմեր և ուտել շատ ադիբուդի,
  • տեսազանգ կատարել ընկերներների հետ,
  • մարզվել տանը,
  • ներբեռնել Duolingo կամ նմանատիպ ծրագիր և ինքնուրույն սովորել օտար լեզու,
  • փրփուրով լոգանք ընդունել (բոնուս՝ ավելացնել մեկ գավաթ գինի),
  • կազմել բոլոր թանգարանների, սպորտային միջոցառումնեի և համերգների լիստը, որոնք ուզում եք այցելել  վերջապես վերաբացվելուց հետո,
  • դուրս բերել լեգոները և կառուցել տուն ձեր տան ներսում,
  • խաղալ փազլ (Կարանտինը կավարտվի, իսկ փազլը՝ոչ: Հավատացեք ինձ, այն շատ լավ խաղ է ձեր ժամանակը լցնելու համար, և ձեր միտքը զբաղեցրեք ամեն ինչով, ոչ միայն կորոնավիրուսի թեմայով),

և վերջին բանը, որ կարող եք անել, և ենթադրաբար ձեզանից շատերն են անում՝

  • քնել:

Եթե ինքնամեկուսացումը ձեզ դուր չի գալիս, ապա այս գորողություններից որոշները կարող են այն տանելի դարձնել:

ՄՆԱՑԵ՛Ք ԱՊԱՀՈՎ ԵՎ ՈՒԺԵՂ: ՇԱՏ ՍԵՐ ԲՈԼՈՐԻԴ:

Հեղնինակ՝ Քերոլին Սեմերջյան
Թարգմանիչ՝ Երանուհի Բաղդասարյան