Կորեական մշակույթը Հայաստանում

Գաղտնիք չէ, որ Հարավային Կորեան ներկայումս ասիական ամենազարգացած և առաջադեմ երկրներից է։ Լինելով տեխնոլոգիապես զարգացած և ունենալով բավականին կայուն եկամուտ` Կորեան դեռ շարունակում է վերելք ապրել։ Չնայած այս ամենին, Կորեան ունի հնավուրց պատմություն, որը չի դադարում իր դերը խաղալ ժամանակակից մշակույթում։ Կորեացիները, լինելով կիրթ և  նորարար, չեն մոռանում պահպանել իրենց ավանդույթներն ու սովորույթները, հնարավորինս լավ համադրելով հինը նորի հետ։ Նոր սերնդին փոխանցվում է մեծերին և վերադասներին հարգելու սովորույթը, ասիական մշակույթին հատուկ զսպվածությունն ու մրցակցությունը, որոշ անվնաս սնահավատություններ և սերը կծու սննդի նկամտամբ։

Ինչպես կորեական մշակույթը տարածվեց Հայաստանում

Կորեական մշակույթը համեմատաբար մեծ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներում, սկսեց տարածվել դեեռևս կորեական պատերազմից հետո` արտագաղթի ճանապարհով, իսկ ավելի ուշ` կորեական մշակութային ալիքի 한류 (կորեական ալիք)-ի հետ։ Հայաստանի երիտասարդությունը նույնպես այս միջոցով ծանոթացավ կորեական մշակույթի հետ, մասնավորապես K-pop-ի և կորեական սերիալների միջոցով։ Անհերքելի է որոշ յուրահատուկ խմբերի ազդեցությունը կորեական մշակույթի տարածման դերում։

Տարեբերություններ և նմանություններ հնարավոր է գնտել ցանկացած մշակույթների մեջ, իսկ եթե խոսենք հայկական և կորեական մշակույթների նմանություններից, ի վերջո կարող ենք եզրակացնել, որ այդ նմանությունները նաև տարբերություններ են:

  • Հարգալից վերաբերմունքը շրջապատի մարդկանց հանդեպ կա և՛ հայերի, և՛ կորեացիների միջև։
  • Պետք է ընդգծել հատկապես կորեացիների նվիրվածությունը ուսմանը և աշխատանքին, որը դեռ վաղ հասակից է ամրապնդվում նրանց մեջ։
  • Կորեացիների մեծամասնության համար կյանքը մրցույթ է գրեթե բոլոր ասպեկտներում, և չի կարելի մյուսներից հետ ընկնել։
  • Կորեական հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր տեղը և դերը, որքան էլ դժվար լինի, ինչը հենց այն պայմաններից է, որը թույլ է տալիս երկրին ծաղկել և զարգանալ։

Կորեական մշակույթի ամենահետաքրքիր ու տարօրինակ փաստերը

  • Կորեացիները, լինելով աշխարհում ամենաբարձր IQ ունեցող ազգերից, դեռևս բավականին սնահավատ են։ Օրինակ՝ չի կարելի մարդկան անունները գրել կարմիր թանաքով, քանի որ ընկալվում է որպես վատ նշան։ Նստած տեղում ոտքը թափահարելը ենթադրաբար անհաջողություններ է բերում: Չորս (사 – սա ) թիվը համարվում է վատը, քանի որ նման է հնչում կորեերենում օգտագործվող չինարեն մահ բառին։
  • Կորեայում ընդունված է ամեն ինչ անել հնարավորինս արագ, արդյունավետ և լավ, անել ամեն ինչ ժամանակ խնայելով։ Այս ապրելակերպը ձեռք է բերել 빨리빨리 (պալլի-պալլի, արագ-արագ) անվանումը, որը լավագույն կերպով բնութագրում է կորեացիների սկզբունքը ոչ միայն աշխատանքի և ուսման, այլ ամենօրյա կյանքի շրջանակներում։
  • Լեզուն և մշակույթը սերտորեն փոխկապակցված են, և կորեերենը այս փաստի լավագույն օրինակներից է։ Կորեերենում տարբերում են խոսքի երեք ոճ՝ պաշտոնական, փոքր-ինչ քիչ պաշտոնական, և ոչ պաշտոնական։ Եթե հայերենում հարգալից խոսքը բնորոշվում է 2-րդ դեմքի հոգնակիով և համեմատաբար գրական խոսքով, կորեերենում այս երեք ոճերը տարբերվում են ամբողջապես, կախված նրանից, թե ում է ուղղված խոսքը: Գործածվում են նույն իմաստն արտահայտող տարբեր դերանուններ, երբեմն գոյականներ, քերականական կառույցներ, որոնք միտված են հարգալից խոսքը դարձնել ավելի նուրբ և քաղաքավարի։ Սրանից ելնելով, կորեացիների համար բնական է առաջին անգամ հանդիպելիս հարցնել Ձեր տարիքը, որպեսզի հասկանան, թե որ ոճով պետք է խոսեն Ձեզ հետ։

Հեղինակ` Անուշ Մկրտչյան