Ներկայումս մենք ապրում ենք միանգամայն գլոբալացված աշխարհում, որտեղ բոլորս միմյանց հետ կապի մեջ ենք գտնվում։ Ահա թե ինչու լեզուներ սովորելը հիանալի գործիք է հաղորդակցման և, իհարկե, մասնագիտական առաջընթացի համար։ Որքան էլ խորհուրդ է տրվում դեռ մանկուց սովորել նոր լեզուներ, այնուամենայինիվ, լեզվական հմտություններ ձեռք բերելը երբեք էլ ուշ չէ։ Այս անգամ DNA-ի հետ կբացահայտենք, թե ինչպիսինն է լեզուների դերը մասնագիտություն ընտրելիս։
Լեզու սովորելու առավելությունները
- Զարգացնում է լեզվական հմտություններն ու մտածողությունը
- Օգտագործվում է մարդկային զարգացման գրեթե բոլոր ոլորտներում
- Ընդլայնում է աշխատանք գտնելու ու միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները
- Լեզվակրի հետ շփումը և լեզվամշակույթն ուսումնասիրելը
- Մեկ լեզվի իմացությունը օգնում է մեկ այլ լեզու սովորել և հասկանալ
Լեզուն որպես մասնագիտություն
Շատերի համար լեզու սովորելը համարվում է պարզապես զբաղմունք կամ պարտադիր պայման է գոնե 1 լեզվի իմացությունը, իսկ որոշները սովորում են այն որպես մասնագիտություն, և, իհարեկե, այս պարագայում շատ կարևոր է լեզվի լավ իմացությունը, գիտելիքների պաշարն ու դասավանդման փորձը։ Այսօր էլ մեծ թիվ են կազմում լեզվի մասնագետները, ովքեր ավելի խորքային ուսումնասիրություններ են կատարում, քանի որ ժամանակին զուգահեռ այս մասնագիտությունը ևս փոփոխություններ է կրում, և մշակվում են ուսուցմնան ինտերակտիվ մեթոդներ։
Լեզուների դերը այլ մասնագիտություններում
- Բժշկություն
Բժշկական ոլորտում մեծ նշանակություն ունի լեզուների իմացությունը, հատկապես լատիներենը, քանի որ շատ տերմիններ հենց այս լեզվով են։ Ռուսերենը և անգլերենը նույնպես ուրույն տեղ ունեն, հաշվի առնելով, որ միջազգային գրականության մեծ մասը գրված է անգլերեն, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների բժշկագիտական փորձը ամփոփված է առավելապես ռուսերենով։ Քանի որ կա չթարգմանված գերմանալեզու ունիկալ բժշկագիտական գրականություն, ուստի բացի անգլերենից, օգտակար կլինի իմանալ գերմաներեն։ Լրացուցիչ լեզուների իմացությունը կարող է երբեմն արդյունավետ լինել բժշկի համար, երբ անհրաժեշտ է լինում հետազոտել այլազգի հիվանդի, ով բացի իր մայրենի լեզվից չի տիրապետում որևէ այլ լեզվի։
- Թվային Մարքեթինգ
Լինելով ամենաթրենդային մասնագիտություններից մեկը՝ պարտադիր է անգլերենի և ռուսերենի իմացությունը, քանի որ այն մեծ պահանջարկ ունի և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, հատկապես տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելիս։
- Թարգմանչություն
Այս մասնագիտությունն ընտրելիս միայն լեզվի իմացությունը բավարար չէ․ պահանջվում են մեծ ջանքեր, համապատասխան հմտությունների ձևավորում, տարբեր ոլորտների բառապաշարի տիրապետում, ճկուն միտք և հղկված խոսք։
- Միջազգային հարաբերություններ
Անգլերենը, լինելով միջազգային լեզու, իր նշանակալի ազդեցությունն ունի վերոնշյալ մասնագիտության մեջ։ Պետական կամ միջազգային կառույցներում գործունեություն ծավալելիս՝ իսպաներենին, ֆրանսերենին կամ իտալերենին տիրապետելը ցանկալի է։
- Տուրիզմ
Տուրիստական ոլորտում լեզուների իմացությունը համարվում է ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը, հատկապես էքսկուրսավարների համար։ Կազմվում են տարբեր լեզուներով տուրիստական խմբեր, որոնց համար որակյալ էքսկուրսիաներ իրականացնելու համար հարկավոր է տվյալ լեզվի գերազանց իմացություն։
- Ծրագրավորում
Բացի ազգային լեզուներից, կան նաև ծրագրավորման լեզուներ։ Դրանք հրահանգների և ազդանշանների յուրահատուկ համակարգ են, մի յուրօրինակ «լեզու», որով մարդը հնարավորություն է ստանում «շփվել» համակարգիչների՝ մեքենաների հետ, տալ անհրաժեշտ հրահանգներ՝ գործընթացները պատշաճ իրականացնելու համար։ Առանց ծրագրավորման լեզուների ստեղծման և իմացության անհնար կլիներ ներկայիս գիտատեխնոլոգիական առաջընթացին հասնելը։
- Անթրոպոլոգիա, Ազգագրություն
Լեզուների իմացությունը, դրանց ծագումնաբանության և ստուգաբանության ուսումնասիրումը, ֆոնետիկ առանձնահատկությունների հետազոտումը գիտնականներին թույլ է տալիս առավել ընդգրկուն պատկերացում կազմել մարդու ծագման, էթնիկ խմբերի, միգրացիաների և տարբեր ռասայական խմբերի միջև առկա կապերի ու փոխհարաբերությունների մասին։
- Հնէաբանություն, Պատմություն
Հին դարերում եղած պատմական իրադարձությունների մասին լիարժեք պատկերացում կազմելն անհնար կլիներ առանց լեզուների ուսումնասիրման (օրինակ՝ հին հունարեն, հին եգիպտերեն, սանսկրիտ և այլ)։ Հնէաբանական պեղումների ընթացքում հայտնաբերված արձանագրությունները, ինչպես նաև հնուց հասած ձեռագրերը, մեզ են փոխանցում արժեքավոր տեղեկություն հազարամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների, կենցաղի և երևույթների մասին։
Ամենակարևոր լեզուները, որոնք Ձեզ կծառայեն ակադեմիական և մասնագիտական կյանքում
1․Անգլերեն – աշխարհում առավել շատ ուսումնասիրվող, բիզնեսում, միջազգաին առևտրում և ինտերնետում ամենից տարածված լեզուն է։ Խոսում են 5 մայրցամաքներում, իսկ գործածումն առաջնային է մի քանի ամենահզոր երկներում (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Կանդա, Ավստրալիա)։
2․Չինարեն – Ավելի քան 1 միլիարդ մարդ խոսում է, առանձնահատուկ կարևորություն ունի ասիական շուկայում։ Հայաստանում նույնպես ուսուցանվում է որոշ համալսարաններում, ինչպես նաև Հայ-չինական բարեկամության դպրոցում, լեզվի կենտրոններում։
3․Իսպաներեն – Անգլերենից և չինարենից հետո աշխարհի ամենատարածված և իհարկե ամենաչքնաղ լեզուներից մեկը։ 21 երկրներում պաշտոնական լեզու է։ Ողջ երկրագնդում ավելի քան 400 միլիոն բնիկ իսպանախոսներ կան, և գիտնականները փաստում են, որ մոտ 2050 թվականին 530 միլիոնից ավել կլինի իսպանախոսների թիվը, նույնիսկ կդառնա միջազգային լեզու՝ առաջ անցնելով անգլերենից։ Համարվում է նաև համացանցի լեզու, քանի որ գրեթե 5%-ը բազմալեզու ինտերնետային էջերի օգտագործում է իսպաներենը։ ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից է։
4․Ֆրանսերեն – Ավելի քան 200 միլիոն մարդ խոսում է այս լեզվով։ Աշխարհի շատ հատվածներում համարվում է որպես 2-րդ լեզու, որն ուսումնասիրվում է գերազանցապես դպրոցներում։ Ավելի մեծ հասանելիություն է տրվում աշխատաշուկայում։ Համացանցում 3-րդ տեղն է զբաղեցնում իսպաներենից հետո։ Բացի այդ միջազգային կազմակերպությունների և հաստատությունների լեզու է (Ինչպես օրինակ՝ ՄԱԿ, Կարմիր Խաչ, ՅՈՒՆԵՍԿՈ, ԵՄ):
5․Պորտուգալերեն – 5-րդ ամենատարածված լեզուն է երկրագնդում։ 270 միլիոն մարդ խոսում է պորտուգալերեն։ Վերջին տարիներին պահանջարկը ընդլայնվում է։ Այս լեզվի իմացությամբ կարող եք աշխատել Պորտուգալիայում, Բրազիլիայում։
6․Իտալերեն – ԵՄ-ի պաշտոնական լեզուներից է։ Լեզվին տիրապետելով, ինքնուրունյն կարող եք բացահայտել ողջ երկիրը, մշակույթն ու խոհանոցը, և ի վերջո շփվել տեղացիների հետ։ Իտալերենը կարող ենք համարել լատիներենի ամենամոտ ժառանգը, և իտալերենի իմացությունը, անշուշտ, անչափ հեշտացնում է լատինական ծագում ունեցող մյուս լեզուների ուսումնասիրումը։
Լեզուների ուսուցման օնլայն հարթակներ
2․Չինարեն
3. Իսպաներեն
6. Իտալերեն
Այսպիսով, կարող ենք ընդհանրացնել, որ, անկախ մասնագիտությունից, լեզուներ իմանալը մեծ առավելություն է, հնարավոր է դարձնում ինքնակրթվել և զարգանալ, պատրաստ լինել նոր մարտահրավերներին։
Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան