Ինչպե՞ս նորից սկսել․ 5 խորհուրդ մոտիվացիան վերականգնելու համար

Ինչպե՞ս լինել արդյունավետ, երբ ընդհանրապես մոտիվացիա չկա: Այս դժվար ժամանակներում, երբ պատերազմը նոր է ավարտվել, իսկ համավարակը դեռ չի վերացել, ավելի ու ավելի է դժվարանում պահպանել աշխատանքային կարգապահությունն ու ավարտին հասցնել գործերը: Հենց այդ նպատակով DNA-ը պատրաստել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ՝ վերագտնել մոտիվացիան ու կրկին արդյունավետ լինել։ 

Բավականաչափ քուն

Պակաս արդյունավետ կամ առանց մոտիվացիայի լինելու դեպքում գիշերային քունը վերականգնման համար անհրաժեշտ ամենակարևոր կետերից է: Օրական առնվազն 7 ժամ քնելը կօգնի ձեզ ավելի կենտրոնացած լինել:

Շարժվե՛ք

Երբ մոտիվացա չկա, շարժվելը և մարզվելը հաճախ վերջին բանն է, որ ցանկանում ենք անել: Բայց եթե կարողանաք պարզապես համոզել Ձեզ՝ սկսել, ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Երբեմն պարզապես տանից դուրս գալը և զբոսնելը բավական է, որպեսզի ձեր ուղեղը մի փոքր «թարմանա», իսկ դուք մոտիվացվեք: Եթե ​​ցուրտ է կամ անձրևոտ, ապա կարող եք տանը մնալ․ տնային պայմաններում արված մարզումները նույնպես շատ օգտակար են: Դրանից հետո ձեզ թարմացած կզգաք, իսկ մտքերում տիրող խառնաշփոթը կթեթևանա։

Սկսեք ամենա բարդ առաջադրանքից

Եթե երբևէ կազմել եք ​​օրվա առաջադրանքների “To Do” ցուցակ, ապա կհամաձայնեք այն մտքի հետ, որ ցուցակից ամենաբարդ առաջադրանը ջնջելը ոգևորում է՝ շարունակել լինել արդյունավետ, ինչպես նաև օգնում՝ առաջ շարժվել ու ողջ օրը չտանջվել բարդ առաջադարանքը կատարելու մտքից: Ամենադժվար առաջադրանքի կատարումը կօգնի ձեզ զգալ, որ արդեն փոքրիկ հաջողություն եք գրանցել, և թափ կհաղորդի ավարտին հասցնել ցուցակում նշված մնացած անելիքները։

Մի կողմ դրեք հեռախոսը

Ցավալի է, բայց ճշմարիտ․ երբեմն մենք մոտիվացված չենք՝ կատարելու մեր առջև դրված կարևոր հանձնարարությունները, քանի որ ավելի հեշտ է շարունակ հեռախոսի էկրանին նայել և ժամանակը սոցիալական մեդիայում անցկացնել։ 

Ինտերնետն ու սոցիալական մեդիան վնասակար չեն, սակայն կարող են շեղել Ձեր ուշադրությունը և խանգարել արդյունավետ աշխատանքին: Օրվա ընթացքում մի քանի ժամ հատկացրեք վիրտուալ իրականությունից դուրս և կտեսնեք, որ այն կարող է հրաշքներ գործել՝ խառնիխուռն մտքերը մաքրելու և մոտիվացիան վերադառնալու հարցում:

Ինքներդ ձեզ «պարգևատրեք»

Երբեմն մոռանում ենք, թե ինչ դժվարությամբ ենք այս կամ այն առաջադրանքը կատարել, և թե որքան էներգիա է այն մեզնից խլել: Ահա թե ինչու միշտ պետք է ինքներդ ձեզ պարգևատրեք արդյունավետ լինելու և քրտնաջան աշխատելու համար: Դա կարող է լինել կինոդիտման երեկո կազմակերպելը, ձեր սիրելի ուտեստը պատրաստելը կամ գնել այն, ինչ տևական ժամանակ ցանկացել եք։ Այլ կերպ ասած՝ ցանկացած բան, որը ձեզ կերջակնկացնի և ոգևորված կպահի։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան