Թողնելով ուսումը հայ եղբայրները ՏՏ ոլորտում հեղափոխություն արեցին

Երկու տարի առաջ, եվրոպական լավագույն համալսարաններում կրթությունը կիսատ թողնելով, Տիգրան եւ Վահան Պետրոսյանները որոշում են իրագործել խելացի անոտացիոն գործիքը ստեղծելու իրենց գաղափարը։ Մասնակցում են Հայաստանում անցկացվող ամենամյա Sevan Startup Summit-ին ու հաղթում՝ սկիզբ դնելով իրենց հաջողության պատմությունը։
«Եղբայրս Ph.D. էր անում Ստոքհոլմի տեխնոլոգիական համալսարանում, իսկ ես այդ ժամանակ Շվեյցարիայում աշխատում էի նկարների սեգմենտացիայի վրա։ Սակայն, երբ տեսանք, որ մեր ստեղծած տեխնոլոգիան շատ անգամ արագացնում է նկարների գծանշումը՝ անոտացիայի գործընթացը, գաղափար առաջացավ, որ այս ուղղությամ ստարտափ հիմնենք։ Իհարկե, ռիսկային էր ուսումը կիսատ թողնել, առավել եւս, երբ իմ ուսման ավարտին մի քանի ամիս էր մնացել, եւ ես արդեն պատրաստվում էի Շվեյցարիայում աշխատանք գտնել, բայց ոգեշնչվեցինք՝ տեսնելով մեր տեխնոլոգիայի ազդեցությունը ՏՏ ոլորտում»,- ասում է Տիգրանը։



SuperAnnotate-ը արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է՝ նախատեսված մեքենայական ուսուցման ինժեներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված։
SuperAnnotate ստարտափի ստեղծած խելացի սեգմենտացիայի տեխնոլոգիան դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր այն ՏՏ ոլորտի ամենահզոր անոտացիոն հարթակներից է, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման եւ կայծակնային արագ ու առավել ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ։ SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտությունը։



Տիգրանն ուրախությամբ նշում է, որ իրենց գաղափարը շատ բան է փոխել
ոլորտում.«Համակարգչային տեսողության ասպարեզում կան հարթակներ, որտեղ
օբյեկտները նշվում են համակարգչային մկնիկի շատ պարզ շարժումներով ։ Մեր
տեխնոլոգիաներով ստեղծեցիքն մի հարթակ, որտեղ այդ գործընթացը կարող է արագանալ 10 անգամ։ Բացի այդ, մեր գաղափարի շնորհիվ մարդու գործունեութունն այդ գործընթացքում հեշտանում է, արագանում ու ինչ-որ տեղից սկսած՝ փոխարինվում
համակարգչով։ Դրանով մենք նպաստում ենք համակարգչային տեսողության (computer vision) ոլորտի զարգացմանը»։
Երկու եղբոր հիմնական զբաղմունքն այսօր Super Annotate-ն է։ Տիգրան Պետրոսյանն անկեղծանում է.օրական 16-18 ժամ աշխատում են, որպեսզի արդեն հաջողված ստարտափն ավելի զարգացնեն ու առաջ տանեն։
Ի դեպ, հայ եղբայրների ստարտափը սաղմնային ներդրման փուլում հասցրել է 3 մլն դոլարի ֆինանսավորում ստանալ «Point Nine Capital», «Runa Capital» եւ «Fathom Capital» ներդրումային ընկերությունների կողմից։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան