Այս անգամ DNA-ի հետ կուսումնասիրենք էլեկտրաէներգիան և վերամշակումը։ Էլեկտրաէներգիան բնության կարևորագույն ելքերից մեկն է, որը ստանում են զանազան մեթոդներով։ Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի զարգացումը բավականին առաջատար դիրքերում է՝ ի տարբերություն 90-ականների։
Առավելություններ
- Կիրառվում է գրեթե բոլոր ոլորտներում և ննուց ի վեր ծառայում է մարդկությանը
- Տնտեսության զարգացման համար մեծ ազդեցություն ունեցող գործոն է
- Երկրի կայունության հիմնքն է և ունի մեծ պահանջարկ
- Պարբերաբար շրջանառության մեջ է և հեշտ է իրականացնել տեղափոխումը
Ինչից կարելի է ստանալ էլեկտրաէներգիա
- Արևից – Արևային կայանները դարեր շարունակ էլեկտրաէներգիայի ստացման գլխավոր աղբյուր են։ Այս եղանակով ապահովվում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա, որը կենսական նշանակություն ունի էլեկտրական ցանցերի համար։
- Քամուց – Հողմաէլեկտրակայնները քամու հոսքի միջոցով են ստեղծում և օգտագործում էլեկտրաէներգիա։
- Ֆոտոէլեկտրական մարտկոցների միջոցով
- Աղբից – Ստանում են էլեկտրաէներգիա, նավթ և ջերմություն։ Ջերմությունն օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում, նավթը՝ գյուղատնտեսական ծրագրերում, իսկ էլեկտրաէներգիան ծառայում է պետությանը։
Աղբի վերամշակումն այն գործընթացն է, որը տեղի է ունենում աշխարհի ցանկացած ծայրում, ավելին, մեզանից յուրաքանչյուրի տանը, երբ հավաքում ենք այն, տեսակավորում և տրամադրում համապատասխան կազմակերպություններին։ Այնուհետև, գործարաններում մշակվելուց հետո, բազմաթիվ նոր իրեր են ստեղծվում։
Ամեն տարի երկրի վրա աղբի քանակը աճում է և առաջացնում էկոլոգիական լուրջ խնդիրներ, վտանգավոր հիվանդություններ։ Դեռևս վաղ անցյալում կուտակված աղբը այրում էին՝ փորձելով նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը և այլ ռիսկեր, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս ձևով երկրագունդը լիովին ապահովագրված չէ վնասներից։ Այսօր ողջ աշխարհում գործում են վերամշակման մի շարք գործարաններ․ վերջին շրջանում ստեղծվել են խելացի աղբամաններ, որոնք շատ արդյունավետ են։ Հայաստանում պարբերաբար կազմակերպվում են գործընթացին առնչվող միջոցառումներ, և բազմաթիվ երիտասարդներ մեծ ոգևորությամբ մասնակցում և աջակցում են։ Զարգացած երկրներում այլ կերպ են խնդրին լուծում տալիս ՝աղբի վերամշակումը դարձնելով շահավետ բիզնես․ մատչելի գնով հարևան երկրներից աղբ է գնվում, վերաշակվում, որից հետո պատրաստի արտադրանքը վաճառվում է նույն երկրներին։
Հայաստանում և աշխարհում աղբի քիչ տոկոսն է վերամշակվում, իսկ ավելի բարձր արդյունքի հասնելու համար նոր նախագծեր են իրականացվում։ Ընդհանուր առմամբ, աղբի վերամշակումը մարդկության փրկության հիմքն է, ուստի հասարակության մեջ պետք է բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հետևել զարգացած երկրների փորձին և նորանոր մեթոդներ կիրառել։
Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան