Օդային ուժը Զինվորական հեղինակավոր մասնաճյուղ է, որն ունի շատ օգուտներ, ինչպիսիք են օրինակ` ինքդ քեզ ավելի լավը դարձնելը , առաջնորդության հմտությունների ձեռքբերումը, նոր հմտություն սովորելն առանց գնի, երաշխավորված աշխատավարձը, բայց իմ ճանապարհորդությունը շատ ավելին արժե:
Մենք շատերս ենք լսել, երբ երեխաները փոքր տարիքից ցանկություն են ունենում դառնալ օդաչու, բայց քչերին է հաջողվում իրականացնել այդ երազանը: Ավիացիոն ոլորտում ներգրավվող երիտասարդները հիմնականում լինում են այն ընտանիքներից, որոնց հարազատության, բարեկամության մեջ եղել են և կան մարդիկ: Լինելով օդաչու` պետք է լինել կատարյալ առողջ և գիտելիքներով հարուստ, քանի որ այն մասնագիտություններից է, որը միայն իր կյանքի համար պատասխանատու չէ, այլ շատ մարդկանց, և ընտանիքների:
Ճիշտ է, այսօր տեխնիկաի զարգացումը շատ արագ ընթացքի մեջ է և ինժեներները ձգտում են անել ամենը, որպեսզի հեշտ լինի օդաչուի աշխատանքը և արդյունավետ, այդ իսկ պատճառով այսօրվա դարաշրջանը տանում է դեպի առանց օդաչուների թռիչքներ իրականացնելուն, բայց մեկ է` երկար ժամանակաշրջան է պետք, որպեսզի մարդկանց հոգեբանական ներաշխարհը թույլ տա այդ ամենին համակերպվել:
Այսօր մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն մեծ տարիքում դառնալ օդաչու, բայց կան շատ ու շատ խանգարող հանգամանքներ՝ թանկ ուսում, տարիքային սահմանափակում, առողջական խնդիր, վախ և այլ հարցեր:
Երիտասարդության տարիքի զարգացման սոցիալական իրադրության կողմերից մեկը ընտրած մասնագիտության տիրապետումն է։Պատանեկության տարիքում տեղի է ունենում անձնային և մասնագիտական ինքորոշում, կյանքի ուղու ընտրություն։ Երիտասարդության տարիքում մարդը հաստատում է իրեն իր աշխատանքում ձեռք բերում մասնագիտական վարպետություն։
Երիտասարդության տարիքում ավարտվում է մասնագիտական նախապատրաստությունը, որի ժամկետները ներկայումս չափազանց ընդլայնվել են`՝ կապված գիտատեխնիկական առաջընթացի հետ։ Երիտասարդը առավելագույնս աշխատունակ է, դիմացկուն ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության նկատմամբ, առավել ընդունակ ինտելեկտուալ գործունեության բարդ ձևերի յուրացմանը։ Երիտասարդության տարիքում հեշտ են ձեռք բերվում ընտրված մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, զարգանում են պահանջվող անձնային և ֆունկցոնալ որակները։
Երիտասարդության հետ կապված կարող եմ ասել ներկայումս, Հ.Հ.-ում երիտասարդությունը ձգտում է անել ավելի հեշտ աշխատանք, և դա է պատճառը, որ այսօր մեր երկրում կա շատ ու շատ լավ մասնագետների կարիք: Այսօր պետք են շատ խելացի, բանիմաց երիտասարդներ`մեր երկիրը երիտասարդացնելու, ծաղկեցնելու, և դեպի առաջ տանելու համարր: Մեր երիտասարդությունը այդքան էլ շատ չի հետարքրվում ավիացիայով, պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր, մեր երկրում գտնվող ավիացիոն ուսումնական հաստատությունում սովորելը դժվար է, շատերի երազանքն է դառնալ օդաչու, բայց կա նաև վախի գործոնը, որը շատ շատերին թույլ չի տալիս գնալ և փորձել դառնալ օդաչու, կա նաև ծնողների գարծոն` որպեսզի իրենց երիտասարդ որդին չդառնա օդաչու, այդտեղ էլ նույնպես վախի գործոնն է:
Եվ այսպես, կարող եմ ասել` կա ցանկություն, չկա ձգտում, իսկ ցանկության կարևոր գրավականն է ձգտումը:
Ավրացիոն ոլորտում գտնվող ցանկացած մարդ` տղամարդ, թե կին, բոլորն էլ տեղյակ են և լավ հասկանում են, որ ավիացիայում գրված ցանկացած տող գրվել է արյամբ: Կարդալիս հնարավոր է չպատկերացնեք` ինչի մասին է խոսքը, հնուց եկած ցանկացած կատաստրոֆաները ավիացիայում մասնագետներին և անձնակազմին ավելի ու ավելի են ստիպել լինել զգոն և կատարել իրենց աշխատանքը պատասխանատվության բարձր զգացումով: Ավիացիոն ոլորտը այն ոլորտներից է, ինչպիսին, օրինակ, բժշկությունն է, թե քաղացիական, թե զինորական կյանքում գործ ունեն մարդկային կյանքերի հետ,և այդ իսկ պատճառով պետք չէ առանձնացնել քաղաքացիական կամ զինորական: Բայց և այնպես, թշնամիներ ունեցող պետության մեջ դժվար է լինել ավիացիոն ոլորտում, քանի որ ցանկացած պահին կարող ես ունենալ մարտական թռիչք, և պատճառներից մեկն էլ դա է հանդիսանում, որ այսօրվա մեր երիտասարդությունը քիչ է հետաքրքրված թէ զինորական, թէ քաղաքացիական ավիացիաով:
Նյութի հեղինակ` Վան Հարությունյան