«Մեր մոլորակի ամենամեծ սպառնալիքը կայանում է նրանում, որ հավատում ենք թե մեկ ուրիշը կփրկի այն»: Ռոբերտ Սվան
Հիշու՞մ եք դպրոցում շաբաթօրյակները: Դաստիարակչական դիրքորոշումը Ձեր ընկերների, Ձեզ ատելի մարդկանց և այն մարդկանց, ովքեր ձեզ ոգեշնչել են սովորել և աճել:
Կարող եմ պատկերացնել ծիծաղում ես, քանի որ մենք մեզ շրջապատի մաս չենք համարում, այն մեզ միշտ պետք է սնուցի և զարմացնի այնպես, որ նկարներ հրապարակենք ինստագրամում և ստանանք մեծ քանակի հավանություններ: Ահա սա ինչպես է տեղի ունենում, քանի որ կա «մենք» և «այն»: «Ծառերը միշտ շնչելու են, ուստի կարիք չկա անհանգստանալու»,- դու կարող ես ընդհատել և ասել: Եթե ահա այսպես ենք օգտագործում մեր խելացիությունը, և եթե սա է մեզ տարբերում մնացած կենդանական աշխարհից, ապա, կներես, ի՛մ ընկեր, բայց ես պետք է քեզ անհանգստացնեմ, միակ ժամանակը , որ մենք ունենք ՀԻՄԱ-ն է, եթե մենք մեզ ողջամիտ ենք համարում:
Հանածո վառելիքներից պատրաստված պլաստմասան ունի ավելի քան մեկդարյա հնություն: Պլաստիկից պատրաստված արտադրանքները զարգացում ապրեցին միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եվ հիմա տարօրինակ կթվար, բայց ոչ անհնար՝ պատկերացնել մեր կյանքը առանց այս միանգամյա օգտագործման, դեն շպրտելու մշակույթի: Նույնիսկ սննդի ծածկոցները կամ ցելոֆանն ունեն 1-2 րոպեից մինչև ժամերի հասնող կյանքի տևողություն, մինրդեռ պլաստմասե իրերի քայքայման համար կարող է պահանջվել մինչև 1000 տարի: Ամբողջ մի հազարամյակ, ուղղակի պատկերացրեք…
Ինչպես վերաբերում ենք մեր ընտանիքին և ընկերներին, նույնը նաև բնությունն է (հուսամ ՝նաև ձեզ համար): Շաբաթներ առաջ հավաքեցինք 70կգ աղբ Երևանի Շրջանաձև այգում: Մաքրման ընթացքում մեզ աջակցում էին տեղացիները, օտարերկրացիները և երեխաները: Լուիս Վիլազոնը կարծում է, որ հնարավոր է «պահպանել բնակելի մոլորակ 10 կամ 11 միլիարդ մարդու համար», միայն և միայն այն դեպքում, եթե մենք հոգ ենք տանում:
Հաջորդ անգամ, երբ ցելոֆան կվերցնեք կամ աղբ կնետեք, հիշեք, որ երբ հալվեն բոլոր սառույցները, դուք էլ եք հալվելու Երկրի վրա՝ արդեն “Է~հ”-ում:
Թարգմանությունը՝ Սոնա Ղամբարյանի