Դրսում ցուրտ է․ 4 տնային զբաղմունք ձմռանը

Այս տարի COVID-ի որոշ սահմանափակումների պատճառով, ձմեռն այնպես չի վայելվում, ինչպես նախկինում: Ահա թե ինչու, DNA-ը կազմել է տնային զբաղմունքների ցանկ՝ ձեր տրամադրությունը բարձր պահելու համար։

Ուտեստներպատրաստեք

Ցուրտ եղանակին տանը մնալը հիանալի ժամանակ է խոհանոցում տարբեր փորձարկումներ կատարելու համար: Սնունդ պատրաստելը հանգստացնում է․ ձմռանը՝ առավել ևս,  քանի որ տաք կերակուրը ներքին ջերմություն է փոխանցում: Այնպես որ, ժամանակ տրամադրեք և փորձեք տարբեր բաղադրատոմսեր: Օրինակ ՝ ստեղծագործեք ու ամանորյա թխվածքաբլիթներ պատրաստեք՝ յուրահատուկ տոնական ձևավորմամբ:

Կարդացեք

Ընտրեք լավ ու երկար գիրք, կրեք մեծ ու տաք սվիտերներ, վառեք անուշաբույր մոմեր ու վայելեք նախընտրելի հեղինակի երևակայական սցենարները: Դա կարող է լինել մի բան, որն արդեն երկար ժամանակ է ցանկանում էիք կարդալ կամ պարզապես գիրք, որը Ձեզ խորհուրդ են տվել: Ամեն անգամ, երբ հանգիստ ու խաղաղ ժամանակ անցկացնելու անհրաժեշտություն զգաք, հարմարավետ տեղավորվեք, տաք ծածկոց ու տաք շոկոլադ վերցրեք ու ընթերցանությամբ զբաղվեք:

Սպա՝տանպայմաններում

Ձմեռն ու ցուրտ եղանակը կատարյալ ժամանակ են ինքներդ ձեզ սիրաշահելու համար: Մեղմ երաժշտությունը, հոտավետ մոմերը և մի բաժակ գինին հրաշալի համդրվում են դեմքի դիմակների, խնամքի տարատեսակ միջոցների ու տաք լոգանքի հետ: Մի փոքր ժամանակ հատկացրեք ինքներդ Ձեզ՝ հանգստանալու և վերականգնվելու համար:

Ֆիլմեր

«Տանը մենակ»-ը դիտելու ճիշտ ժամանակն է: Բազմաթիվ հեռուստաշոուների ու ֆիլմերի մեջ դժվար չէ Ձեր տրամադրությանը համապատասխան որևէ բան գտն ելը: Այնպես որ, վերցրեք ձեր սիրած նախուտեստները/ խմիչքները, հարմարավետ տեղավորվեք ու մի լավ ֆիլմ վայելեք:

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան