
Չկա ոչինչ ավելի մեծ նշանակությամբ, քան ժամանակակից հասարակության զարգացումը երիտասարդներին հզորացնելու միջոցով, համայնքները ամրապնդելու՝ ժողովրդավարության, կրթության, շրջակա միջավայրի իրազեկման, մարդու իրավունքների և սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին համապատասխան:
«ԴԻ ԷՆ ԷՅ» — ի տաղանդավոր թիմի հետ միասին, ես շարունակում եմ ստեղծել ուժեղ համայնքներ, որտեղ յուրաքանչյուրն ունի սովորելու, աճելու և բարգավաճելու հավասար հնարավորություններ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հիմնական արժեքներին.
- Ամբողջականություն
- Թափանցիկություն
- Պարտավորվածություն
- Հոգատարություն
- Պատասխանատվություն
Մենք համագործակցում ենք համայնքների, պետական մարմինների, մասնավոր հատվածի և աշխարհի այլ կազմակերպությունների հետ ՝ նմանատիպ վերափոխումներ իրականացնելու համար: Հրավիրում եմ ձեզ
տեսնելու մեր աշխատանքը՝ ինչպես ենք մենք համախմբում քաղաքացիական հասարակությունը, կառավարությունը և մասնավոր հատվածը տեղական մակարդակում` օգտագործելով նորարարական տեխնիկա ` համայնքի կայունությունը ստեղծելու համար:

Աննա Մելիքսեթյան
Աննա Մելիքսեթյանը «ԴԻ էՆ ԷՅ» կազմակերպության հիմնադիր նախագահն է։ Նա ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) կողմից, ինչպես նաև ՀԿ – ի կառավարման աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) կողմից։ Նա ունի հսկայական փորձ ՀԿ-ների կառավարման, մասնավոր հատվածում աշխատելու, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության ծրագրեր իրականացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Մենք զարգացնում ենք ժամանակակից հասարակությունը երիտասարդներին հզորացնելու միջոցով, համայնքները ամրապնդելու՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին համապատասխան:
Խնդրում ենք ծանոթանալ մեր միջոցառումների հետ՝ Երիտասարդության Շարժունության ծրագրերի վերաբերյալ և նախապես հաստատել Ձեր ներկայությունը։
ՄԵՐ ՏԵՍԱԴԱՐԱՆԸ

Մենք կազմակերպում ենք միջոցառումներ ամբողջ աշխարհի երիտասարդությանը աջակցելու և հզորացնելու նպատակով։
Խնդրում ենք ծանոթանալ մեր միջոցառումներին և նախապես հաստատել Ձեր ներկայությունը։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
