Գիրք կարդալու կարևորության մասին

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց և, հատկապես, երիտասարդների շրջանում տարածել գիրք կարդալու մշակույթը: Բացի այդ, հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ ավելի խրախուսվեն այս ամենահեշտ ու ամենաարժեքավոր գիտության աղբյուրից: Ընթերցանության ժամանակ մարդը ձեռք է բերում տեղեկություններ: Եվ որքան էլ դրանք փոքր ծավալի լինեն, պետք  են գալիս: Որքան մարդը տեղեցկացված է լինում, այնքան ավելի պատրաստ է դիմակայել կյանքի խնդիրներին: Չմոռանանք, որ աշխարհում այն, ինչ ունենք, մեկ օր կարող ենք չունենալ, բայց ընթերցած և ունեցած բազան մնայուն է, և ոչ ոք այն չի կարող վերցնել մեզանից: Ինչու չէ, միայն այն, երբ զրուցելիս ունենում ես գեղեցիկ միտք, դա գիրք կարդալու արդյունքն է: Ուղեղը հրաշալի օրգան է և շատ հեշտությամբ այս ամբողջ ինֆորմացիան պահպանում է  իր մեջ: Իսկ նկատե՞լ եք, գրքերը բոլոր պատճառներն ունեն խանդելու մեզ՝ համակարգչի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար :

Նկատե՞լ եք, որ հիշում ենք նրանց միայն այն դեպքում, երբ չունենք էլեկտրականություն, կամ ինտերնետ կապը հրաժարվում է ծառայել մեզ: Վերջերս հրապարակվեց մի ուսումնասիրություն, որի համաձայն, եթե մարդը գտնվում է  սթրեսային վիճակում, պետք է գիրք կարդա: Սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցը գիրք կարդալն է։ Մարդը ավելի լավ և հեշտ է սթրեսից դուրս գալիս կարդալիս քան, օրինակ, քայլելիս կամ 1 բաժակ սուրճ խմելիս կամ երաժշտություն լսելիս: Ընթերցանությունը պատճառ է դառնում ծերության ժամանակ ուղեղի մտածելու կարողության պահպանմանը: Նրանք, ովքեր գիրք են կարդում, հիշողության խնդիրներ ավելի քիչ են ունենում, որովհետև երբ ուղեղն ակտիվ է, դրա ուժը չի պակասում: Փորձե՞լ եք այս ամենին մի փոքր էլ նայել «նրանց շահերի» տեսանկյունից: Իսկ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե 21-րդ դարի ո՞ր հեղինակի հետ պիտի ծանոթանա երեխան, ով կապրի 22-րդ դարում: Ճիշտ է բոլոր ժամանակների գրողներն ել չեն պատկերացրել և չեն կանխազգացել, որ անցելու են 2, 3 դար և լինելու են հայտնի ու մնալու են հայտնի։ Շատ երիտասարդներ ներկայում կարդում են ավելի շատ էլեկտրոնային գրքեր: Երիտասարդ տարիքում ավելի հեշտ է ընկալվում մատուցվող ինֆորմացիան, այդ իսկ պատճառով կան ծնողներ,ովքեր երիտասարդությանը խնդրում և պահանջում են, որպեսզի հնարավորինս շատ գրքեր կարդան: Նախքին սերունդները ընթերցանությանը ավելի մեծ տեղ էին տալիս քան ներկա երիտասարդները: 1970-ական թվականներին չկար համացանց, իսկ այժմ ավելի հեշտ է վերցնել ինֆորմացիան՝ լինելով տանը: Երիտասարդությունը առաջ է ընթանում,օգտվում է ներկա ժամանակակից ինֆորմացիաների աղբյուրներից: Մարդ, հասկացող բանական էակը, իր կյանքի ընթացքում փորձում է օգտվել հնարավորինս ինֆորմացիայի հեշտ աղբյուրից: Այսօր հազարավոր ինտերնետային անվճար աղբյուրներ գյություն ունեն, որոնցով կարող եք անվճար գիրք կարդալ: Ինչ ճաշակ էլ ունենաք, կգտնվի դրան համապատասխան գիրք: Ըստ ձեր նախասիրության, ընտրեք մի գիրք, և այդտեղից էլ սկսեք: Ընթերցանությունը անվճար զբաղմունք է՝ ավելի որակյալ կյանքի համար: Ինչի՞ եք սպասում: Գիրք վերցրեք և մուտք գործեք նոր աշխարհ: