Սա պատմություն է այն մասին,թե ինչպես շատ հնարավոր տարբերություններով լի մարդիկ դարձան ամենալավ խումբը:Այս ամենը սկսվել է Երևանի կենտրոնում՝ մեկ բաժակ սուրճով և ավարտվել Տրեվիսոում,իրականում սա վերջը չէր:
Շնորհակալություն «Դի Էն Էյ»-ին, որ մենք մասնակցեցինք «Մեր ներկայի,անցյալի և ապագայի ժողովրդավարությունը» ծրագրին,որը տեղի է ունեցել Տրեվիսոում,նոյեմբերի 11-16-ին: Մեր կարճ, բայց շատ արդյունավետ ծրագիրը տվեց մեզ փորձ և գիտելիք ոչ միայն ժողովրդավարության մասին,այլ նաև միջմշակութային փոխանակման և հարաբերությունների մասին:
Առաջին, մենք անշուշտ բավարարված էինք մեր ծրագրի թեմայով, դրա կառուցվածքով: Այսպիսով ժողովրդավարությունը ունի հսկայական դեր մեր ժամանակակից աշխարհի յուրաքանչյուր վայրում,կարևոր է,որ այն ուսումնասիրենք ավելի խորությամբ և մենք իսկապես հավատանք,որ ավելի լավ ճանապարհ չկա դա անելու, քան ուրիշ ազգության ներկայացուցիչների հետ քննարկելը, ովքեր տարբեր փորձառություն և միտք ունեն: Բացի այդ, մենք ունենում էինք շատ խմբային աշխատանքներ, ծրագրեր, քննարկումներ, որոնք օգնում էին մեզ զարգացնել ժողովրդավարության մեր սեփական տեսակետը այդ օրերի ընթացքում: Ծրագրի վերջում մենք ցուցադրեցինք մեր երկրի ժողովրդավարության իրավիճակը, և, շնորհիվ մեր թիմային աշխատանքի, մենք լավագույնս արեցինք դա: Բացի այդ, հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրներից եկած մեր նոր ընկերների ցուցադրումները և նրանց երկրների ժողովրդավարության մասին սովորելը: Մենք հավատում ենք, որ մենք կարող ենք օգտագործել այդ գիտելիքները և փորձը մեր հետագա կյանքում:
Երկրորդ, մեր ծրագրի ամենահետաքրքիր և հաճելի մասը մշակութային փոխանակումն էր: Այս տեսակի ծրագրերը սովորաբար օգնում են երիտասարդությանը ոչ միայն կարևոր թեմաների գիտելիք և փորձ ստանալ, այլ նաև իրենց մտածելակերպը փոփոխել: Ծրագրի ընթացում մենք ունեցանք մշակութային երեկո,երբ պատրաստեցինք Հայաստանի ազգային առանձնահատկությունների մասին ցուցադրում, մենք պատասխանեցինք հարցերին, սովորեցինք մյուս երկրների մասին, կիսվեցինք ազգային ճաշատեսակներով և այլն:Այդ ամբողջ փոորձը ցույց է տալիս մեզ, որ մենք ապրում ենք գեղեցիկ և անկրկնելի աշխարհում. նրանցից շատերը ունեն ինչ-որ ընդհանուր բան, իհարկե, ինչ-որ առանձնահատուկ և հետաքրքիր, որոնք հատուկ են հենց այդ երկրին, զվարճալի ինչ-որ բան, սովորույթներ կամ տոներ և, իհարկե, ինչ-որ գեղեցիկ բան, որը ստիպում է քեզ այցելել այդ երկրներ:Հիմա մենք ուենք շատ ընկերներ ամբողջ աշխարհից, իհարկե, մենք պատրաստվում ենք այցելել նրանց և մեր երկիրը միշտ պատրաստ է հյուրընկալել նրանց: Ընդհանուր առմամբ, չկա ավելի լավ միջոց զգալ քեզ այս երկրի մի մասը,քան ուսումնասիրել այն նորից ու նոիրց:
Երրորդ, ամենակարևոր բանը, որ օգնում էր ներկայացնելու մեր երկիրը և մեր թեման՝ մեր հիանալի թիմային աշխատանքն էր: Սկզբում, երբ մենք Երևանում հանդիպեցինք` քննարկելու մեր ծրագրի տեխնիկական մասը, մի փոքր տարօրինակ էր, քանի որ մենք այնքան տարբեր էինք, որքան հնարավոր էր՝տարբեր մասնագիտություններով, սովորույթներով, մտահաղացումներով և տեսակետերով: Այսպիսով, մենք բոլորս մտածում էինք, թե ինչպես ենք մենք պատրաստվում ներկայացնելՀայաստանը, եթե մենք ունենք տարբեր մտահաղացումներ այդ մասին: Բայց մեր երկար քննարկումների և տարբերությունների շնորհիվ, այն ավարտվեց ամենալավ հնարավոր խմբով և թիմային աշխատանքով:
Մարդիկ սովորաբար ասում են, որ մարդուն ճանաչելու ամենալավ ձևը նրա հետ ճամփորդելն է: Սա իրական ընկերոջ ամենալավ սահմանումն է, քանի որ երբ դու ճամփորդում, խաղում, ուսումնասիրում, պատրաստում, սովորում, բացահայտում ես նոր քաղաքներ միասին, դու դառնում ես ընտանիքի մաս, որը տևում է իսկապես երկար ժամանակ:
Ամփոփելով` մենք չենք կարող բացատրել, թե որքան շնորհակալ ենք «Դի ԷՆ Էյ»-ին` այս հիանալի ծրագրի համար: Մենք սովորեցինք, դարձանք փորձառու թեմայի վերաբերյալ, ճամփորդեցինք աշխարհի ամենագեղեցիկ երկրներով, ձեռք բերեցինք նոր ընկերներ տարբեր երկրներից և դարձանք խմբում լավ ընկերներ:
Հարգանքներով`
Ժասմին,Լևոն,Մերի և Մհեր