Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է DIY-ը նշանակում: Այն տեսնում ենք ամենուր՝ YouTube-ում և սոցիալական լրատվամիջոցներում:
DIY-ը հանդես է գալիս՝ որպես «Արա՛ դա ինքդ» (անգլ.՝Do It Yourself): Դա կառուցման, փոփոխման մեթոդ է, ձևավորման աշխատանքներ և տանը ինքնուրույն վերանորոգման աշխատանքներ՝ արհեստավարժ վարձելու փոխարեն:
Մարդիկ ի ծնե ճարտար են: Երեխաները սովորում են՝ ստեղծելով և խաղալով:
Ժամանակի ընթացքում հաճախ կորցնում ենք այդ կայտառությունը: Պարզապես ասում ենք, որ ինչ-որ բան անելու ժամանակ չունենք, շարժվում ենք մեր իմացածով, քանզի այն ապահով է, կամ թույլ ենք տալիս մեկ ուրիշին անել դա մեզ համար: Այս ամենը խլում է մեզնից մեր ձեռքերն ու մտքերը՝ առիթից օգտվելու և իսկապես առանձնահատուկ բան ստեղծելու նպատակով կիրառելու ուրախությունը:
Սիրում եմ տեսնել այսչափ ստեղծագործականություն ամենուր: «DIY և արհեստ» շարժումը ներշնչող է, և ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր իսկ ստեղծագործություններով հպարտանալը լավ է: Տալու վերջին գործողությունն անձամբ ինչ-որ բան պատրաստելն ու ինչ-որ մեկի հետ այն կիսելն է:
Ինչ վերաբերում է ինձ, ես սիրում եմ DIY նախագծեր: Այն օգնում է միտքս դարձնել ավելի ստեղծագործ և ինձ ոչ ահնրաժեշտ իրերը վերածել ինչ-որ գեղեցիկ բանի ՝ դուրս նետելու փոխարեն: Սա նման է վերամշակմանը:
Իմ DIY նախագծերից մեկը վերաբերում էր «կոտրված գունագեղ ակնոցները վերամշակելուն», քանի որ շատ եմ կոտրում, իսկ դա հպարտանալու բան չէ: Սակայն, հավաքեցի ամեն կտորը, վերածեցի խճանկարի սպիտակ ներկված միջին խտությամբ սալիկների վրա և դրեցի պատուհանիս մոտ, որ փայլի բյուրեղի նման, երբ արևն ընկնի այդ արվեստի գործի վրա:
Ահա՛, թե ինչու է «ԴԻ ԷՆ ԷՅ»-ը միշտ աջակցում տանը էկոլոգիապես մաքուր նյութեր պարունակող առարկաների օգտագործման գործում: Այն ավելի էժան է, ավելի հարմար, օգտագործում եք պարագաներ, որոնք, հավանաբար, արդեն ունեք ձեռքի տակ, ինչպես նաև կարող եք տունը վերածել «ավելի կանաչ» տարածության:
Կարող եք օգտագործել թիթեղյա ամաններ և դրանք վերածել գրասեղանի լամպի, հին վերնաշապիկներն ու հագուստը վերածել հարմարավետ բարձի, հավաքել գինու խցաններ և վերածել բաղնիքի գորգի: Ամեն ինչից ինչ-որ բան կարելի է պատրաստել:
Էկոլոգիապես մաքուր լինելու համար որոշ պարզ սովորություններ փոխելը կարող է մեծապես բարելավել ձեր և ձեր ամբողջ ընտանիքի կենսակերպը: Շատերը գուցե կարծում են, որ տունը կանաչ դարձնել նշանակում է բյուջեի մեծ փոփոխություններ կատարել կենսակերպի մեջ, այնինչ փոքր փոփոխություններով սկսելը կարող է օգնել ունենալ ակնթարթային օգուտներ և խնայել գումար՝ տան շուրջ էկոլոգիապես մաքուր ավելի մեծ նախագծերի համար:
Իմ խորհուրդը ձեզ՝ հետևե՛ք DIY-ի գաղափարներին և կզարմանաք, թե որքան հեշտ են դրանք:
Եթե ոգևորվեցիք այս բլոգը կարդալուց հետո, ապա պետք է փորձեք սոցիալական լրատվամիջոցներում առկա DIY-ներից որոշները և փորձեք ոչ միայն ընդօրինակել, այլ նաև տեղադրել ձեր գաղափարները:
Ներկե՛ք ձեր կյանքը գույներով և ստեղծագործականությամբ: Դարձրե՛ք ամեն օրը և ամեն ինչը հատուկ պարզապես այն պատճառով, որ դուք եք դարձնում այն:
Հեղնինակ՝ Քերոլին Սեմերջյան
Թարգմանիչ՝ Երանուհի Բաղդասարյան