Աշխարհի հայերը

     Հայկական սփյուռքը, որում մարդկանց թիվը կազմում է 10 միլիոն մարդ, ամբողջ Հայաստանի բնակչության եռապատկն է` իր միգրանտներով ու իրենց սերունդներով, ովքեր  ցրված են աշխարհի տարբեր մայրցամաքներով`Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Լիբանան և Ավստրալիա: 

     Ինչպես շատ սփյուռքերում, հայերը հաճախ բարգավաճել են իրենց որդեգրած հայրենիքում` նպաստելով բիզնեսի, սպորտի, ինչպես նաև մշակութային և քաղաքական կյանքի  զարգացմանը:

     Այդ բազմազանությունն էլ արտացոլվում է հայկական ծագում ունեցող աշխարհի ամենահետաքրքիր մարդկանցով:

     Ամերիկահայ Սթիվեն Կանդարյանը, որը «MetLife» ապահովագրական և ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահն է: «Business Pundit» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 25 մլրդ դոլար:

Սթիվեն Կանդարյանն այն հայ բարերարնրից է, որոնք նախընտրում են չհրապարակել իրենց բարեգործական գործունեությունը:

Նա պարբերաբար հովանավորում է Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական խմբերին:

     Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սերգեյ Գալիցկին: Ի դեպ, նրա իսկական ազգանունը Հարությունյան է, սակայն ամուսնանալուց հետո «վերցրել» է կնոջ ազգանունը:

«75 տոկոսով ռուս եմ, 25 տոկոսով՝ հայ: Մեծացել եմ ռուսական միջավայրում, ցավոք, չգիտեմ հայերեն, սակայն հպարտ եմ, որ հայ եմ»,- մի առիթով ասել է Գալիցկին:

Նրա կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 10.3 միլիարդ դոլար: 1998 թվականին նա Կրասնոդարում բացել է «Magnit» անվանումով մթերային խանութը, որը հետագայում վերաճել է «Magnit» խանութների ցանցի:

Գալիցկին նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է:

     Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը: Նա «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է: Վերջին տվյալով՝ Կարապետյանին է պատկանում 24 առևտրի կենտրոն, 8 հյուրանոց և 7 գրասենյակային համալիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,3 միլիոն քմ առևտրային անշարժ գույք:

2014 թվականին Կարապետյանը «Forbes» ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով:

2018 թ. Հունվար ամսին Կարապետյանը Միացյալ Նահանգների գանձապետարանի կողմից ներառվեց Պուտինի ցուցակում, որը բաղկացած էր 114 բարձրաստիճան քաղաքական գործիչներից և 96 մեծահարուստներից, ովքեր բոլորն էլ աճել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:

     «Ռոսգոստրախ» ընկերության նախկին գլխավոր տնօրեն և համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է:

Խաչատուրովի սկզբնական կապիտալը ձևավորվել է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Նավթային բիզնեսը նրան առանձնապես չհետաքրքրեց, ուստի գործարարն անցավ ապահովագրության ոլորտ:

Նրա կարողությունը գնահատվում է 2.6 միլիարդ դոլար: Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 613-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանի 200 գործարարների ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը:

     Արգենտինահայ գործարար, 85-ամյա Էդուարդո Էռնեկյանը, որն Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է: Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան: 1995 թվականին նա ճանաչվել է Արգենտինայի «Տարվա մարդ»: Երկրի նախագահն էլ նրան մեդալ է շնորհել՝ երկրի տնտեսության զարգացման համար:

Վերջին տվյալով՝ Էռնեկյանի կարողությունը գնահատվում է 1,8 մլրդ դոլար:

Forbes միլիարդատերերի ցանկում նրա անունը 831-րդ հորիզոնականում է:

     Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ – հունիսի 15, 2015[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, անգլ.՝ Kirk Kerkorian, հայ․՝ Քըրք Քըրքորյան, հայ․՝ Գրիգոր Գրիգորյան), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ. հունիսի 6–ին, Ֆրեզնո քաղաքում, Կալիֆորնիա նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ — վախճանվել է 2015 թ․ հունիսի 16–ին, Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ)։ ամերիկահայ գործարար, բազմամիլիարդատեր:

2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը։

Նրա մահվան տարում՝ 2015 թվականին իր նյութական կարողությունը գնահատվում էր շուրջ 4,2 մլրդ դոլար։

     Միքայել Ասլանի Պողոսյան ( 1956, ապրիլի 18, Մոսկվա), հայազգի ավիակոնստրուկտոր, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր (2016) տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

1979 թ. ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի, 1999 թվականից, միաժամանակ՝ Սուխոյի ՀԿԲ ձեռնարկության գլխավոր տնօրեն։

Բացի դրանից Պողոսյանը նախաձեռնեց նաև ընկերության համար բոլորովին նոր մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթաց։ 2010 թ. կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտավորապես 40 միլիարդ ռուբլի։ Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010 թ. «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։ 

Պողոսյանը ղեկավարել է Սու-21 «բիզնես-դասի» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի և Սու-47 թևի հակադարձ սլաքաձևությամբ ռմբակոծիչի նախագծման աշխատանքները։

Նյութի հեղինակ` Վանուշ Հարությունյան