Այսօր երիտասարդության գործազրկությունը մեծ խնդիր է Հայաստանում: Թեև դպրոց ու համալսարաններ ավարտող շրջանավարտների թիվը տարեկան աճում է, բայց դեռ կան միլիոնավոր երիտասարդներ ` առանց իմաստալից աշխատանքի:
Պարզ է, որ երիտասարդ, կրթված և ակամա գործազուրկ լինելը խոր ազդեցություն է ունենում ինչպես անհատի ապագայի, այնպես էլ տնտեսության վրա:
Երիտասարդության կողմից աշխատանքի շուկայում անհաջող փորձի սուբյեկտիվ հիմնավորումներն են աշխատանքային փորձի պակասը, որոշակի մասնագիտությունների մեջ աշխատատեղերի պակասը, ոչ հարմար աշխատանքային ժամերն ու պայմանները, կապերի և փոխկապակցված անձանց բացակայությունը, անբավարար որակավորումը և շրջանավարտների պահանջած աշխատավարձի ու գործատուների առաջարկած աշխատավարձի անհամապատասխանությունը:
Մենք խոսում ենք երիտասարդության գործազրկության մասին,բայց միևնույն ժամանակ խոսենք հմուտ աշխատուժի պակասի մասին: Խնդիրը անպայմանորեն աշխատանքի պակասը չէ, այլ ավելի շուտ երիտասարդների պակասը կրթության այն ոլորտում, որտեղ աշխատանք կա: Դա այն պատճառով է, որ կրթական հաստատությունները ժամանակին համընթաց արագ չեն թարմացվում, որպեսզի բավարարեն այսօրվա գործատուների պահանջներին:
Լուծումներից մեկը պետք է լինի ավագ դպրոցի աշակերտների համար ավելի լավ տեղեկատվություն տրամադրելը ` մասնագիտական կողմնորոշման և ապագայում աշխատանքի գտնելու առումով:Կառավարությունը պետք է մեծ ներդրումներ կատարի կրթության վրա: Կրթությունը հնարավորություն կտա երիտասարդներին դառնալ ինքնավստահ (դասընթացների միջոցով) , այլ ոչ թե աշխատանք փնտրողներ: Գործազուրկների շրջանում աշխատանքային փորձի և հմտությունների պակասը մատնանշում է պրակտիկայի մեծ փորձի, փորձաշրջանի իրականացման և գործազուրկ երիտասարդների համար լրացուցիչ ոչ ֆորմալ ուսուցման մեծ կարիքը:
Ճիշտ լուծումը կարող է ներառել մասնագիտական կրթությանը դիմելը `նվազագույնի հասցնելու շրջանավարտների հմտությունների անհամապատասխանությունը աշխատուժի կարիքներին:
Երիտասարդների համար դժվար է գտնել իրենց առաջին աշխատանքը ՝ առանց աշխատանքային ոլորտում նախկինում որևէ փորձ ունենալու: Գործատուները, կարծես, նախընտրում են դիմորդին, ով ունի նախկինում փորձ համապատասխան ոլորտում, և հակված են մերժել բոլոր նրանց, ովքեր երկար ժամանակ գործազուրկ են եղել: Սա գալիս է այն սխալ կարծիքից, որ գործազրկությունը անարդյունավետության նշան է:
Կան նաև մի շարք երիտասարդներ, ովքեր բնույթով սիրում են ձեռնարկատիրական ործունեությունը և հնարավորություն ունեն իրենց բիզնեսը սկսել, ի հակառակ գործազրկության աճի: Խնդիրն այն է, որ գոյություն չունեն այդքան շատ ֆինանսական հաստատություններ, որոնք պատրաստ են և պատրաստակամ են առաջարկելու նման ձեռներեց երիտասարդներին՝ վարկեր տրամադրելով իրենց բիզնեսը սկսելու համար:
Կառավարությունը պետք է լինի շատ միտումնավոր աջակցության հարցում, որը պետք է հնարավորություն տա սերմելու կապիտալ՝ իրենց ստարտ-ափների համար:
Մենք հավատում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը ունի կատարած գործում իմաստ գտնելու պոտենցյալ և այս աշխարհում փոփոխություններ կատարելու կարողություն: Օգնել երիտասարդությանը իմաստալից աշխատանք գտնել ՝ նպաստելով իրենց կյանքը փոխելուն: Հասկանալի է, որ երիտասարդության գործազրկությունը աշխարհի ամենամեծ մարտահրավերից մեկն է, բայց այն չպետք է դրվի տուփի մեջ, որի վրա նշված է «չափազանց դժվար է լուծել»:
Թարգմանությունը՝ Սոնա Ղամբարյան
11.03.2020